Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տիգրան Աբրահամյան․ Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում

Տիգրան Աբրահամյան․ Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում
16.01.2021 | 09:33

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշում է, թե «հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։


Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում և պատերազմից հետո բաց տեքստով հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին։
Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն։
Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված։
Այս մարդիկ այդպես էլ չիմացավ, թե ինչ է բանակը և ինչ դեր ունեն նրա մասնիկը համարվող մարդիկ՝ ժամկետայինները, պայմանագրայինները, սպաները։
Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը, սրանք հաղթանակի մասին նույնիսկ վախենում են մտածել կամ գուցե երազել՝ ոնց կուզեք հասկացեք, որովհետև իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհված ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտոնն ու բարեկեցությունը։
Հենց այսպես էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամեն ինչ՝ ազգային արժանապատվությունից մինչև պետական ինստիտուտներ, արժեքներ, մարտիկի ոգի, սրբություն չգիտակցելով, որ մեկ է՝ բոլորս միևնույն նավում ենք և հաջորդ հարվածների ծանր հետևանքները բոլորս ենք զգալու, այդ թվում՝ իրենք։

Դիտվել է՝ 2626

Մեկնաբանություններ