Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Սա արդեն մտածելու բան է

Սա արդեն մտածելու բան է
07.11.2012 | 11:23

Ֆեյսբուքյան իր էջում Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ գրում է.

Գիտեք, պարոն Աշոտյան, ես օրինակ սկզբունքորեն դեմ չեմ նրանց առաջ քաշած մոտեցումներին: Խնդիրն այստեղ այլ է` ԲՀԿ-ն դա անում է ինչի. իսկ առավել ստույգ ում համար. եթե Քոչարյանի, ապա` կներեք, որովհետև ոնց հասկանում եմ, եթե դուք իրենց ասեք` «դավայ դոսվիդանիյա», իրենք կգնան միայնակ, կմիանան այլ սատելիտների հետ ու կփորձեն պայքարել հենց վարչապետի համար. եթե հաջողեցին, ինչին կարծում եմ երկուսս էլ հավասար ենք կասկածում, ու աբսուրդ համարում, բայց եթե համարենք, որ ձեռք են գցում այդ նվիրական պոստն, ապա այդ «պոստավորն» էլ դառնում է ապագա` խորհրդարանական երկրի պրեմիեր մինիստրը: Սա արդեն մտածելու բան է:

Դիտվել է՝ 7242

Մեկնաբանություններ