15.05.2020|
00:27
Ես մեծ վերապահումներ ունեմ այս մարդու գործունեության հանդեպ, ի մասնավորի՝ Գալուստ Գյուլբենկյանի նկատմամբ նրա վերաբերմունքի առնչությամբ, ինչը 1932 թ. հանգեցրեց ՀԲԸՄ նախագահի պաշտոնից նավթաբիզնեսի խոշորագույն ներկայացուցչի հրաժարականին: Բայց և չեմ կարող անտեսել այն փաստը, որ Ա. Խանջյանին, խառն ու խրթին, բռնաճնշումների պայմաններում նրա ցուցաբերած խիզախությանն ենք պարտական, որ Կոմիտասի աճյունն այսօր հանգչում է իր անունը կրող պանթեոնում: