ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
07.11.2008 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԻԴ-Ի ԴԵՄ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական իմունիտետը բարձրացնելու համար նոր դեղամիջոց է կիրառվելու` «Արմենչիկումը»:
***
ԱՃԵՑՐԵԼ Է
«Սևան» ազգային պարկից հայտնում են, որ վերջին ամիսներին Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի համար ոսկե ձկնիկ է դարձել:
***
«ՍԵՎ» ՀՈՒՄՈՐ
Ըստ միջազգայնագետների՝ շուտով հայերը կհամոզվեն, որ հայոց ցեղասպանությունը Բարաքի հեչ Օբամային էլ չի:
***

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ասում են՝ ի հակակշիռ «Ոչ մի թիզ հող` թշնամուն» կարգախոսի, հայ օլիգարխներն առաջնորդվում են «Ոչ մի թիզ փող` հարկայինին» կարգախոսով:

Դիտվել է՝ 13684

Մեկնաբանություններ