Նոր սահման է գծվել՝ «հեղափոխականներ» և «բոմժեր»
22.05.2020 | 00:25
Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, որը, ի դեպ, «վաստակավորի» կոչումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 2006-ին է ստացել, այն համոզմանն է, որ «Շուշին հիմա ծաղկում է, իսկ «Սերժի ժամանակ բոմժանոց էր»: Ես, իհարկե, իրավասու չեմ տիկին Մնացականյանի փոխարեն մեկնելու՝ ինչ ասել է «բոմժանոց», բայց եթե վերլուծենք բառը, կստացվի, որ դա մի վայր է, որտեղ «բոմժերն» են ապրում: Չեմ բացառում, որ դերասանուհին դա կարող է նաև որպես լքված, աչքաթող արված, անխնամ բառի հոմանիշ օգտագործած լինել. ամեն դեպքում, ո՛չ վերջին, ո՛չ, առավել ևս, առաջին դեպքում նա, մեղմ ասած, տեղին համեմատություն չի արել: Ավելին՝ դերասանուհին վիրավորել է թե՛ շուշեցուն, թե՛ Շուշիի ազատագրման համար կյանք ու հոգի ներդրած անձանց, որոնց թվում, ի դեպ, նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Լալա Մնացականյանը 2018-ի քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր: Սեփական աչքով եմ տեսել՝ ինչպես է դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ հարթակ բարձրանում ու քաղաքական տեքստեր ասում: Մեկ անգամ չէ, որ խիստ դրական է արտահայտվել կառավարող վարչախմբի ու Փաշինյանի մասին: Նա շարունակում է հավատալ նորօրյա իշխանության անսխալական լինելուն ու ճիշտ քաղաքականություն վարելուն:
Քաղաքական տեքստեր ընթերցող ու իշխանությանը պարզերես անող դերասանները, երգիչները, կոմպոզիտորներն ու մշակույթի այլ գործիչներ, իհարկե, եղել են միշտ, բոլոր ժամանակներում էլ իշխանության ներկայացուցիչների ականջը շոյվել է, երբ իրենց հաճոյախոսել են ճանաչում ու համբավ ունեցող մարդիկ: Բայց նրանց թիվ մեկ առաքելությունը պետք է լինի մարդկանց մշակութային ու կրթական մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ պահին հայտարարություններ անելը, կոչով հանդես գալը, սթափ դատելու ու գեղեցիկը տեսնելու հորդոր հնչեցնելը, քաղաքացիական այնպիսի կեցվածք ունենալը, որ իշխանությունը հաշվի նստի իրենց հետ, հաճախ անգամ սարսափի, որ հանկարծ ու հանկարծ մտավորականը չանդրադառնա իրեն: Վաստակավորի կոչմանն արժանացած մարդը, իմ պատկերացմամբ, երբևէ չպետք է կորցնի սկզբունքայնությունը, թույլ չտա, որ երկիրը բաժանեն սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների, «հեղափոխականների» ու «բոմժերի»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ