ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մենք նման ենք փակ ակվարումի, որի ջուրը, կերակուրը, անգամ թթվածինը մատակարարվում է դրսից

Մենք նման ենք փակ ակվարումի, որի ջուրը, կերակուրը, անգամ թթվածինը մատակարարվում է դրսից
10.11.2024 | 08:35

«Պետություն չկա և չի եղել, եղածն էլ նեոգաղութային խղճուկ գոյացություն է» ձևակերպման հետ կապված, ինչքան հասկանում եմ, պետք է բացել փակագծերը, քանի որ արդի տեղական քաղգրագիտությունը, մեղմ ասած, շրիշակից ցածր է։

Նախ՝ ընդունենք այն տեսակետը, որ ժամանակակից արևմտյան մոդելով պետությունն ամբողջական կառավարում չի իրացնում։ Այդպիսի միջին ստատիստիկական պետությունն ունի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ակտիվ/գործող սեփականություն, տնտեսական կառավարման իրավունքները, սոցիալական պարտավորություններ։

Այդպե՞ս է, թե ոչ։

Հիմա կոպիտ համեմատեմ, որ պարզ լինի։ Նման պետությունը հանդես է գալիս որպես սովորական խաղացող տնտեսական, քաղաքական ու հասարակական դաշտում, բայց՝ անհամեմատ մեծ ռեսուրսներով։

Այսպես, օրինակ, եթե խոշոր ընկերությունները՝ կորպորացիաներն ունեն սեփական անվտանգային ուժեր, պետությունն էլ ունի իրեն ծառայող բանակ ու ոստիկանություն, ու այդպես բոլոր բնագավառներում։

Տարբերությունը գիտե՞ք, թե որն է․ այն, որ խոշոր ընկերություններն իրենք են գումար վաստակում, իսկ պետությունը գոյատևում է իմ ու ձեր մուծած հարկերով։ Այսօր իշխանությունը բռնազավթած պիղծ ռեժիմն իմ ու ձեր մուծած հարկերով պարգևավճարներ է ստանում, մի ահռելի քարոզչամեքենա է պահում, ուռճացրել է ոստիկանական ապարատը տասնյակ հազարներով։ Ես կառավարական առանձնատան մոտ եմ ապրում, ամեն օր անցնում եմ այդ «օբյեկտի» կողքով՝ տեսնելով հորանջող ու հեռախոսների մեջ քչփորող հազարավոր ոստիկանների, որոնք պահում են այդ ռեժիմի պարագլուխների հետույքները։

Իհարկե, սա «աննշան տարբերություն» է «պետականասերների» համար։ Սրանով ես ծաղրում եմ դրսի փողերով գործող 2697 գրանցված ՀԿ-ներին։ Ամեն այս ՀԿ-ն ամենաքիչը 10 աշխատակից ունի։ Էլ չեմ խոսում ոչ լեգալ գործակալների մասին, որոնք շան ոտի պես գցած են մեր ոտքերի տակ։

Իսկ հիմա ուշադրություն՝ ամենակարևորի մասին։

Ամբողջ պետական ապարատը զբաղված է օրենքներ շտամպելով։ Չկարծեք, որ դա ներքին անհրաժեշտություն է։ Հրահանգները և հստակ կարգադրությունները գալիս են վերևից՝ դրսից։ Գիտե՞ք, որ աղի, ծխախոտի և մյուս այս կարգի օրենքներն ընդունվում են մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող, այսպես կոչված, «Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության» (ԱՀԿ) կարգադությամբ և ԱՆՄԻՋԱՊԵՍ։ Խոսե՞մ միջազգային կոնվենցիաներին միանալու մասին, որոնք, փաստորեն, ոչնչացնում են մեր գերիշխանությունը, որովհետև միջազգային օրենքը վեր է ազգայինից։

Կարծում եք պատահական բնու՞յթ են կրում պատմության, Եկեղեցու, կրթության, մեր գիտության ու մշակույթի դեմ «պետական» հարձակումները։ Պատահակա՞ն է արդյոք գլոբալիզմի հաղթարշավը, միգրացիոն սահմանափակումների վերացումը, ադրբեջանցիների վերաբնակեցման համար հող նախապատրաստելը Հայաստանում։

Դուք կարծում եք, որ այն ամենը, ինչ տեսնում եք ձեր շրջապատում, մեր սեփակա՞նն է։ Չէ, հազար անգամ՝ չէ։ Դրանք կառուցված կամ ձեռք բերված են դրսի ներդրումներով և «օգնություններով» կամ էլ գրավ են դրված կասկածելի ծագում և տնօրինություն ունեցող բանկերում։ Նույն պատկերն է անձնական սեփականության ոլորտում։ Մի ահռելի քանակության սեփական անշարժ ու շարժական գույք գրավ է դրված բանկերում։

Դուք կարծում եք, որ տնտեսական, հասարակական ու այլ կարգի կարգավորումները պետակա՛ն են։ Չէ, հազար անգամ՝ չէ։ Ժամանակակից տնտեսությունը գործում է Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մշակած ունիվերսալ կանոնակարգով, որը գործում է գրեթե բոլոր երկրներում, երթևեկությունը կառավարվում է նույն ձևի գլոբալ՝ ունիվերսալ օրենքներով և այդպես շարունակ։ Իսկ տպավորություն է, որ այս կառավարումն անում է պետական տեղական ապարատը։ Եթե պետությունը մի հրաշքով չգործի, մեծամասամբ այս համակարգերը գործելու են։

Փաստորեն, մենք նման ենք փակ ակվարումի, որի ջուրը, կերակուրը, անգամ թթվածինը մատակարարվում է դրսից։

Սրա մասին էիք երազո՞ւմ և պետության հետ եք կապո՞ւմ ձեր երազանքները։

Ելքը մեկն է։ Մենք պետք է ինքնակազմակերպվենք համայնքային մոդելով և ստեղծենք ամուր ու հիմնավոր ցանց, որն առավելագույնս զերծ է դրսի կառավարման ազդեցությունից։

Ես բազմիցս եմ ասել, որ օրինակը միջինարևելյան էթնոկրոնական համայնքների մոդելն է։ Մենք այն ունեցել ենք հազարամյակներով։ Ցավոք, այն օտարամոլությամբ ոչնչացրել ենք 19-րդ դարի վերջին։

Հիմա պետք է վերականգնենք, բայց՝ նորովի ու արդիական։

Առաջին քայլը՝ գտնել ձեր շրջապատում վստահելի մարդկանց և ձևավորել ԱՌԱՋՆԱՅԻՆ՝ ՍԿԶԲՆԱԿԱՆ բջիջներ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ