Գնացել էի Վերնիսաժ՝ «բանավոր» շնորհավորելու տաղանդավոր ժամանակակցիս՝ Լևոն Ջավախյանի ծննդան օրը: Խոսեցինք արծաթավաճառության նուրբ արվեստի և արվեստի աշխատողների եթերային աշխատավարձի մասին:
Իմ մահվան օրը, կմարեն աշխարհի լույսերը բոլոր,
ՈՒ տխրությունը իր բաց թևերով կծածկի լուսատուն՝
Արևը միակ։
Մայթերն ու փողոցները դատարկով կլցվեն,
Մարդիկ իրար հետ շշուկով կխոսեն,
Կպատմեն իրար, մեռնողի մասին։