ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ժամանակացույցն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է սահմանում...

Ժամանակացույցն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է սահմանում...
06.02.2009 | 00:00

ԱՆԹԱՓԱՆՑ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակային բարեփոխումները հասարակության ամենացավոտ հարցերից են և մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում։ Հետաքրքրությունն այս խնդրի նկատմամբ երբեք չի նվազում։ Այդ է պատճառը, որ մամուլը հաճախ է անդրադառնում հանրապետությունում կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին։ Եվ թեմայի նկատմամբ մեր հետաքրքրությունը ևս, կարծում ենք, արդարացված է։ Սակայն պարզվում է՝ այդ հարցին անդրադառնալու համար գոյություն ունի ժամանակացույց, և այն սահմանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ավելի ստույգ՝ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը։ Տիկին Խաչատրյանը, որն ի պաշտոնե պետք է ապահովի լրատվամիջոցներ-նախարարություն կապը, օգնի լրագրողներին տեղեկատվություն ստանալու գործում, ինքն է որոշում՝ տվյալ լրագրողն անդրադառնա՞ տվյալ թեմային, թե՞ ոչ։
Այսպես. երբ ամիսներ առաջ կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետին, նա մեզ պատասխանեց, որ թեմայի մասին հոդված գրելը շուտ է, քանի որ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը գտնվում է կառավարությունում, և խորհուրդ տվեց այն հաստատվելուց հետո զանգահարել։ Հարգեցինք տիկին Խաչատրյանի խորհուրդը և զանգահարեցինք ծրագիրը հաստատվելուց հետո։ Բայց պարզվեց` դարձյալ ժամանակը չէ, քանի որ այս անգամ էլ պետք է ընդունվեն կենսաթոշակային բարեփոխումների փաթեթին առնչվող օրենսդրական փոփոխությունները: Փաստորեն, մինչև օրենսդրական ակտերի ընդունումը (իսկ դա կարող է տևել ամիսներ), նախարարությունը կենսաթոշակային կուտակային համակարգի մասին չի խոսելու։ Թե որքանով է այս գործելաոճը տեղավորվում թափանցիկ գործունեություն որդեգրած կառավարության աշխատանքների համատեքստում, դժվար է ասել։ Բայց որ տեղեկատվություն ստանալու համար Հ. Խաչատրյանի վրա հույս դնել չի կարելի, պարզ է։
Լ. Գ.

Դիտվել է՝ 3303

Մեկնաբանություններ