ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարի հիմնական մասն առջևում է

Պարի հիմնական մասն առջևում է
03.03.2009 | 00:00

ՏԺԺԱԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Եվ այսպես, քաղաքապետական ընտրությունների հետ կապված առաջին հստակեցումները տեղի ունեցան։ Իսկ ցանկացած իրավիճակում ցանկացած հստակեցում միայն ողջունելի է առնվազն այն պատճառով, որ ցրում է հանրային պատրանքները և վերացնում անորոշության զգացողությունը։
Նախ և առաջ բոլորիս համար պարզ դարձավ, որ կառավարող կոալիցիան որքան կա, նույնքան էլ չկա։ Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել քաղաքապետական ընտրություններին առանձին ցուցակներով մասնակցելու կոալիցիայի չորս կուսակցությունների որոշումը։ ՀՀԿ-ի ցուցակը գրեթե պարզ է, առնվազն հայտնի են առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող անունները (Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան)։ Մյուս կուսակցությունների մասով այդ հստակությունն առայժմ չկա, բայց այն իրողությունը, որ կոալիցիայի գործընկերները բուռն թափով պայքարելու են միմյանց դեմ, սկզբունքորեն կասկած չի հարուցում։ Իսկ պայքարը, անշուշտ, թեժ է լինելու։ Այստեղ հաստատ չի աշխատի այն տարբերակը, որ եթե իշխանության ամենավերևներում որոշել են մեկին կարգել քաղաքապետ, ուրեմն այդ որոշումն աներկբա կհաջողվի իրագործել։ Չի հաջողվի երկու հիմնական պատճառով։
Առաջին հերթին անցած բոլոր ընտրությունների փորձն ապացուցում է, որ Հայաստանում ամենաանվերահսկելի քվեարկությունը միշտ էլ տեղի է ունենում Երևանում։ Մայրաքաղաքը, այս առումով, յուրօրինակ ավանդույթներ ունի, և անկախության ողջ շրջանում իշխանությանը չի հաջողվել այստեղ որևէ ընտրության ժամանակ միանշանակ հաղթանակ տոնել։ Իսկ ՀՀԿ-ն կոալիցիայի մյուս ընկերներից զատվելով, փաստորեն, իշխանական հիմնական կուսակցության գործառույթներն է ստանձնում՝ մյուսներին հնարավորություն տալով ավելի ազատ կեցվածքով հանդես գալու։ Իսկ Երևանը, ամեն դեպքում, Համզաչիման գյուղը չէ, այստեղ բոլորն ունեն շահեր, ակնկալիքներ և դրանց հասնելու համար չեն խուսափի հնարավորինս սեպ խրել կոալիցիոն դաշնակիցների «անիվների արանքը»։
Բացի այդ, քաղաքապետական ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեն ոչ խորհրդարանական քաղաքական ուժերը։ Իսկ դրանց թվում կան այնպիսիք, որոնք ունեն և՛ մայրաքաղաքային կառույցներ, և՛ ֆինանսական բավարար ռեսուրսներ։ Այդ շարքին կարելի է առաջին հերթին դասել միավորված աշխատանքային կուսակցությանը (ՄԱԿ), ինչ-որ առումով՝ Տիգրան Կարապետյանի ԺԿ-ին, այլ շահագրգիռ խմբավորումների։
Եվ, վերջապես, արմատական ընդդիմությունը։ Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ չորսուկես ամսվա գրեթե բացարձակ անգործությունից հետո Տեր-Պետրոսյանի թիմը, չնայած իշխանության գործադրած տարբեր «պրոֆիլակտիկ միջոցառումներին», կարողացավ Մատենադարանի հրապարակ բերել 30-40 հազար մարդ։ Սա նշանակում է, որ ընդդիմության ռեսուրսները սպառված չեն։ Եթե դրան հավելենք այն, որ կոնգրեսի շրջանակներից տարածված լուրերի համաձայն, չի բացառվում, որ ընդդիմության ցուցակը քաղաքապետի ընտրություններում գլխավորի ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ պայքարն է՛լ ավելի է թեժանալու։ Հետևապես, «որոշ մարդիկ» ակնհայտորեն ժամանակից շուտ են սկսել իրենց երևակայել քաղաքի տիրոջ կարգավիճակում։ Պարի հիմնական մասը դեռ առջևում է. տժժալու են բոլորը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ