ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է»

«Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է»
04.12.2020 | 01:09

(Նախորդ մասը)

«ԻՆ­ՉԸ ՄԵԶ ԱՆՀ­ՆԱ­ՐԻՆ ԷՐ ԹՎՈՒՄ, ՄՈՆ­ԹԵՆ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆՈՒՄ ԷՐ»

ՖԵ­ԼԻՔՍ ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆ
(գն­դա­պետ։ 1992 թ. Մոն­թե Մել­քո­նյա­նի հրա­մա­նով նշա­նակ­վել է Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրե­տա­նու պետ։ Ծա­ռա­յու­թյան բե­րու­մով միշտ ե­ղել է Մոն­թեի կող­քին և ի­րա­կա­նաց­րել է հրա­մա­նա­տա­րի մշա­կած ծրագ­րե­րը։ Մաս­նակ­ցել է Մար­տու­նու, Մար­տա­կեր­տի, Հո­րա­դի­զի, Ֆի­զու­լու, Աղ­դա­մի հա­մար մղ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Պարգևատր­վել է ԼՂՀ «Մար­տա­կան խաչ» 2-րդ աստի­ճա­նի շքան­շա­նով, ԼՂՀ «Մայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն» մե­դա­լով։ 2004-ից ծա­ռա­յել է ՀՀ ԶՈՒ հր­թի­ռա­յին զոր­քե­րի և հրե­տա­նու վար­չու­թյու­նում որ­պես օ­պե­րա­տիվ վար­չու­թյան պետ)։

-Թվում է, թե այդ ա­մե­նը շատ վա­ղուց է ե­ղել։ 1988 թ. հու­նիս-հու­լի­սին Մար­տու­նի քա­ղա­քի ծայ­րա­մա­սում ինք­նա­պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով պոս­տեր էինք դնում։ Մեր ու թուր­քի միջև ռու­սա­կան զորքն էր։ Ի­րա­վի­ճա­կը լար­ված էր։ Հեր­թով գնում էինք դիր­քեր, քա­նի որ թուր­քաբ­նակ գյու­ղե­րից վտանգ կար։ Այդ­պես՝ մինչև 1991 թ. նո­յեմ­բե­րը։ Ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ղե­կա­վար­ման նպա­տա­կով քա­ղա­քում ստեղծ­վեց շտաբ, ո­րը գոր­ծում էր ընդ­հա­տա­կում։ Ինձ կան­չե­ցին շտաբ՝ որ­պես մաս­նա­գետ կապն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ա­վար­տել էի Բաք­վի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ռա­դիո­տեխ­նի­կա­կան ֆա­կուլ­տե­տը՝ ին­ժե­ներ-կոն­ստ­րուկ­տոր մաս­նա­գի­տու­թյամբ։ Օ­րե­րով հեր­թա­պա­հում էինք, ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով ա­պա­հո­վում դիր­քե­րի հետ կա­պը։


1992 թ. փետր­վա­րին Սեր­գե­յի ջո­կա­տի հետ Մոն­թեն ե­կավ Մար­տու­նի։ Տե­ղա­վոր­վե­ցին քա­ղա­քից 2 կմ հե­ռու գտն­վող Ճան­շին բաժ­նի շեն­քում։ Ո­րոշ ժա­մա­նակ անց Մոն­թեին նշա­նա­կե­ցին Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի շտա­բի պետ։ Հե­տո ե­կավ Վազ­գեն Սարգ­սյա­նը և Մոն­թեին ներ­կա­յաց­րեց որ­պես մեր շր­ջա­նի հրա­մա­նա­տար, իսկ Ա­նաս­տա­սին, որ նախ­քան Մոն­թեի գա­լը ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի հրա­մա­նա­տարն էր, շտա­բի պետ։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում կռ­վող տղա­նե­րից ո­մանք չէին ըն­դու­նում Մոն­թեին. դր­սից ե­կած հրա­մա­նա­տա­րը ցան­կա­լի չէր։ Բայց մի մարդ՝ Մոն­թեն, կա­րո­ղա­ցավ ի­րեն են­թար­կել բո­լո­րին։ Ի­րադ­րու­թյու­նը կար­գա­վոր­վեց։ Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նը ձգ­վում էր Աղ­դա­մից մինչև Ֆի­զու­լի։ Մոն­թեն եր­բեք տե­ղում չէր նս­տում։ Միշտ դիր­քե­րում էր։ Մար­տու­նի ե­կավ Ժո­րա Գաս­պա­րյա­նը՝ Գրա­դի Ժո­րան, թշ­նա­մու մի քա­նի կրա­կա­կե­տեր ոչն­չաց­նե­լու հա­մար։ Ե­կավ Կար­միր շու­կա­յի մոտ, ուր թուր­քի հրա­նո­թը չէր թող­նում, որ ա­վա­նը հան­գիստ շունչ քա­շի։ Կար­միր շու­կա­յից մինչև Մար­տու­նի 25 կմ է։ Հո­րեղ­բորս տղա­յի՝ Վլա­դի­միր Պո­ղո­սյա­նի հետ Մար­տու­նիից ոտ­քով գնում էինք Կար­միր շու­կա։ Ճա­նա­պար­հին հան­դի­պե­ցինք Ժո­րա­յին։ Ա­սա­ցի, որ այդ զեն­քը՝ 122 մմ հաու­բի­ցը, ինձ ծա­նոթ է։ Ինս­տի­տու­տում զին­վո­րա­կան ամ­բիոն կար, այն­տեղ էի այդ զենքն ու­սում­նա­սի­րել։ Ա­սաց. «Ա­րի Մոն­թեի մոտ, ա­սեմ, որ դու այդ գոր­ծի մաս­նա­գետն ես»։ Եր­կու օր անց Ժո­րա Գաս­պա­րյա­նը վե­րա­դար­ձավ Մար­տու­նի և Մոն­թեին ա­սաց. «Դու հրե­տա­նա­վոր ես փնտ­րում, Ֆե­լիք­սը պատ­րաս­տի հրե­տա­նա­վոր է»։ Մոն­թեն հարց­րեց. «Տե­ղյա՞կ ես հրե­տա­նուց»։ Ա­սա­ցի. «ՈՒթ տա­րի է ան­ցել։ Պետք է վեր­հի­շել։ Մո­ռա­ցել եմ»։ Ժո­րա Գաս­պա­րյանն ա­սաց. «Կգա Ստե­փա­նա­կերտ, կսո­վո­րի»։ Այդ զրույ­ցը ցե­րե­կը ժա­մը 2-ին էր։ Ե­րե­կո­յան ժա­մը 6-ին ար­դեն ճա­նա­պարհ ըն­կա Ստե­փա­նա­կերտ՝ վե­րա­պատ­րաստ­ման։ Այդ օ­րը չս­տաց­վեց։ Վե­րա­դար­ձա։ Մոն­թեն ա­սաց. «Վա­ղը մե­քե­նան Ստե­փա­նա­կերտ է գնա­լու։ Պատ­րաստ­վիր, որ մեկ­նես»։ Հա­ջորդ օրն այդ մե­քե­նա­յով հա­սա այն հիմ­նար­կը, որն զբա­ղեց­րել էին հրե­տա­նա­վոր­նե­րը։ Այն­տեղ էր ինձ վա­ղե­մի ծա­նոթ Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը լավ գի­տեր այդ գոր­ծը։ Եր­կու ժամ բա­ցատ­րեց այդ զի­նա­տե­սա­կի նր­բու­թյուն­նե­րը, մեկ ժամ էլ՝ հա­ջորդ օրն ա­ռա­վո­տյան։ Վե­րա­դար­ձա Մար­տու­նի, Մոն­թեին զե­կու­ցե­ցի, որ ար­դեն լրիվ պատ­րաստ եմ հրե­տա­նու գործն ա­նե­լու։ Սկս­վեց իմ հրե­տա­նա­յին գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նը։ Նն­գե­ցի Նա­սի­բյան Վա­լե­րիկն ու ես Մար­տու­նու հյու­սի­սա­յին մա­սում տե­ղադ­րե­ցինք 100 մմ թն­դա­նո­թը՝ թիվ 109-ը, ո­րը հե­տա­գա­յում շատ հայտ­նի դար­ձավ։ Ժո­րա Գաս­պա­րյա­նը 122 մմ հաու­բի­ցը, որն ուր գնար՝ հե­տը տա­նում էր, բե­րեց, թո­ղեց մեզ մոտ, քա­նի որ գի­տեր՝ ար­դեն դրա մաս­նա­գե­տը կա։ Վերց­րի այդ հաու­բի­ցն ու սկ­սե­ցի շր­ջել ամ­բողջ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նում։ Այն , ի տար­բե­րու­թյուն 100 մմ-ի, որն ու­ղիղ նշա­նա­ռու­թյան է, ա­վե­լի դժ­վար է օգ­տա­գոր­ծել, քա­նի որ կրա­կում ես փակ կրա­կա­յին դիր­քից։ Ա­նու­նը դրել էինք «Նա­նար»։ Հե­տո մա­յի­սին բե­րե­ցին երկ­րորդ 122 մմ-ը, ո­րի ա­նու­նը դրե­ցինք «Արևիկ»։ Մա­յի­սի 15-ին Աղ­դա­մին հա­րա­կից մա­սում կա­յա­ցավ մեր մար­տա­կան մկր­տու­թյու­նը՝ ա­ռա­ջին կազ­մա­կերպ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյու­նը։ Այն լավ էր պլա­նա­վոր­ված, ցա­վոք, չկա­րո­ղա­ցանք ի­րա­գոր­ծել։ Պետք է ա­զա­տագ­րեինք Գյու­լաբ­լուն, բայց լիո­վին չս­տաց­վեց, պար­զա­պես մտանք, դուրս ե­լանք։


Մոն­թեն ա­ռա­ջադ­րանք էր տվել ոչն­չաց­նել թշ­նա­մու թն­դա­նոթ­նե­րը։ Տար­բեր տե­ղե­րում ա­ռա­ջին հեր­թին հենց այդ թն­դա­նոթ­ներն ենք վե­րաց­րել։ Կար­ծեմ մա­յի­սի 29-ին էր։ Սե­դան ե­կավ Մար­տու­նի։ Ես այդ ժա­մա­նակ Ճար­տա­րի պաշտ­պա­նա­կան տա­րած­քում էի, գոր­ծում էր «Արևիկ» հաու­բի­ցը։ Մոն­թեն Սե­դա­յի ներ­կա­յու­թյամբ ա­սաց. «Ես կու­զեմ քե­զի նշա­նա­կել բո­լոր թն­դա­նոթ­նե­րի պա­տաս­խա­նա­տու։ Կկա­րո­ղա­նա՞ս ղե­կա­վա­րել»։ Ա­սա­ցի՝ ա­յո։ «Այ­սօր­վա­նից ամ­բողջ շր­ջա­նի թն­դա­նոթ­նե­րի պա­տաս­խա­նա­տուն դու ես»։ Այս­պի­սով, Մոն­թեի բա­նա­վոր հրա­մա­նով նշա­նակ­վե­ցի Մար­տու­նու շր­ջա­նի հրե­տա­նու պետ։
Մոն­թեին որ­պես հրա­մա­նա­տար բնո­րո­շե­լիս ա­ռա­ջի­նը կն­շեի՝ չի ե­ղել օր, որ դիր­քե­րում չլի­ներ։ Ա­ռա­վո­տից ի­րի­կուն դիր­քե­րում էր, ե­րե­կո­յան գա­լիս էր շտաբ։ Շատ զար­մա­նա­լի էր, ոնց որ հոգ­նել չու­նե­նար։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում ե­րե­կո­ներն այն­քան ուշ էր գա­լիս, որ ճա­շա­րա­նում ար­դեն ու­տե­լու բան չէր լի­նում։ Բայց իր հա­մար խն­դիր չէր, գո­հա­նում էր սե­ղա­նին ե­ղա­ծով։ Հե­տո ար­դեն իր հա­մար ա­ռան­ձին պահ­վում էր, որ­պես­զի որ­քան էլ ուշ ժա­մի գար, քաղ­ցած չմ­նար։ Ընդ­հան­րա­պես, Մար­տու­նու ժո­ղո­վուր­դը, ա­ռանձ­նա­պես քա­ղա­քի ժո­ղո­վուր­դը, Մոն­թեի կեր­պա­րից շատ էր ազդ­վել, փոխ­վել, հի­մա էլ խոս­քի մեջ որևէ անձ, երևույթ բնու­թագ­րում են Մոն­թեի չա­փա­նիշ­նե­րով։ Այն­քան ա­նա­ղարտ մարդ էր, որ իր կող­քի­նը ձգ­տում էր այդ­պի­սին լի­նել։ Թևա­վոր դար­ձած խոսք կա. «Մարդ պետք է մի քիչ Ա­վո լի­նի»։


Սկզբ­նա­կան շր­ջա­նում լեզ­վա­կան ա­ռու­մով դժ­վա­րու­թյուն­ներ էին ծա­գում։ Նրա արևմտա­հա­յե­րենն ան­հաս­կա­նա­լի էր մեզ։ Մոն­թեն ու հրա­մա­նա­տար­նե­րը դժ­վա­րու­թյամբ էին հաս­կա­նում մի­մյանց։ Սա­կայն ո­րոշ ժա­մա­նակ անց իր հա­յե­րե­նը հաս­կա­նա­լի դար­ձավ ու գե­ղե­ցիկ հն­չեց։
Գոր­ծի բե­րու­մով հիմ­նա­կա­նում միա­սին էինք։ Չի ե­ղել որևէ գոր­ծո­ղու­թյուն, որ որ­պես հրե­տա­նու պետ նրա կող­քին չլի­նեի։ Ես ան­մի­ջա­կա­նո­րեն կազ­մա­կեր­պողն էի, բայց հրա­մա­նա­տարն ինքն էր ու իմ մի­ջո­ցով ղե­կա­վա­րում էր հրա­նոթ­նե­րը։


Որ­պես հրա­մա­նա­տար՝ ա­ռա­ջին օ­րից Մոն­թեի ա­մե­նա­կարևոր քայլն այն էր, որ ստի­պեց ժո­ղովր­դին մնալ իր հո­ղում, իր օ­ջա­խում, ո­րով­հետև այն բա­նա­կը, որ չի զգում ժո­ղովր­դի ներ­կա­յու­թյու­նը, չի կա­րող հաղ­թել։ Մեր տղա­նե­րից մե­կը մո­տե­ցել էր Մոն­թեին, ա­սել. «Ե­րե­խա­նե­րիս մի քիչ հե­ռու տեղ տա­նեմ»։ Չէր թո­ղել։ Սա ընդ­դի­մա­ցել էր. «Ին­չու՞ իմ ե­րե­խա­նե­րը մեռ­նեն»։ «Ա­յո, պի­տի մեռ­նեն,- ա­սել էր Մոն­թեն,- նա, ով տա­նում է ե­րե­խա­նե­րին, ինքն էլ թող­նե­լու է գնա»։ Գու­ցե դա­ժան է հն­չում, բայց պա­տե­րազ­մում հաղ­թե­լու հրա­մա­յա­կա­նը դա էր պա­հան­ջում։
Մոն­թեի խառն­ված­քում կար զին­վո­րա­կան մար­դուն ոչ բնո­րոշ մի գիծ։ Ե­թե ա­սեր՝ մա­ծու­նը սև է, կպն­դեր, որ սև է։ Վի­ճում էր, իր ա­սա­ծը պն­դում և ի­րա­գոր­ծում անհ­նա­րին բա­նը։ Եվ մեզ այդ ստի­պո­ղա­բար հաս­կաց­նե­լը գո­ռա­լով էր, նույն բա­նը մի քա­նի ան­գամ կրկ­նե­լով։ Ի վեր­ջո բո­լո­րը հան­գե­ցին այն հա­մոզ­ման, որ իր ա­սա­ծը պետք է կա­տար­վի։ Մեկ-մեկ այն­պի­սի բա­ներ էր ծրագ­րում, որ ա­սում էինք՝ հնա­րավր չէ, բայց ա­նում էինք, ու իր ա­սա­ծով էր լի­նում, իր ֆե­նո­մե­նով էր պայ­մա­նա­վոր­ված։ Եվ ե­կավ մի պահ, որ հրա­մա­նա­տա­րը հրա­մա­յում էր, զին­վո­րը՝ կա­տա­րում, ինչ­պես որ ըն­դուն­ված է։ Ան­շուշտ, մեր մեջ կա­յին խե­լա­ցի տղա­ներ, որ հիմ­նա­վո­րում էին ի­րենց ա­ռա­ջար­կը, և Մոն­թեն հա­մա­ձայ­նում էր, ըն­դու­նում ու փո­փո­խում ծրագ­րա­ծը։
Օր­հա­սա­կան օ­րե­րին մենք մտա­ծում էինք մեր շր­ջա­նը պաշտ­պա­նե­լու մա­սին, իսկ Մոն­թեն մեզ հա­մար ան­հա­վա­նա­կան պլան­ներ էր կազ­մում։ Ես ներ­կա էի, երբ վերց­րեց մա­տիտն ու քար­տե­զի վրա մեր դիր­քե­րից ու­ղիղ գիծ տա­րավ մինչև Հո­րա­դիզ, ու այդ գծով հա­կա­ռա­կոր­դի ա­հա­գին տա­րածք­ներ մնա­ցին մեր կող­մում։ Պատ­կե­րաց­րեք, հե­տո ե­ղավ այն­պես, ինչ­պես ինքն էր գծել։ Իր զոհ­վե­լուց հե­տո հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­ցինք ու ա­զա­տագ­րե­ցինք մեր պատ­մա­կան հո­ղե­րը։ Նա­յում էինք քար­տե­զին ու մտա­ծում՝ այս մար­դը որ­քա՜ն էր գի­տուն, որ, ի վեր­ջո, հան­գե­ցինք իր ա­սա­ծին։


Ինքն ազ­նիվ էր ու կար­ծում էր՝ դի­մա­ցի­նը նույն­պես ազ­նիվ է։ Սուտ խո­սել չսո­վո­րեց ու իր պահ­ված­քով շա­տե­րին փո­խեց։ Կա­նո­նա­վոր բա­նա­կի հրա­մա­նա­տար էր, բայց ոչ մի ան­գամ իր աշ­խա­տա­վար­ձը չս­տա­ցավ։ Մուտ­քագ­րում էր զոհ­ված, վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի օգ­նու­թյան ֆոն­դին։ Օ­տար եր­կր­նե­րից ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն էր ստա­նում ու ամ­բող­ջը նույն­պես հատ­կաց­նում այդ ֆոն­դին։ Ես ներ­կա էի, որ երբ ֆրան­սա­հայ Ա­շոտ Շմա­վո­նյա­նը գու­մար տվեց, Մոն­թեն կան­չեց հա­մա­պա­տաս­խան ան­ձին և կար­գադ­րեց՝ հանձ­նե՛ք ֆոն­դին։
Հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ լա­վա­գույն զին­վո­րա­կան հան­դեր­ձան­քը հագ­նե­լու, բայց միշտ հայտ­նի այն լու­սան­կա­րում պատ­կեր­ված հա­գուս­տով էր։ Կար­ծեմ բաճ­կո­նի մեջ­քը պատռ­ված էր, բայց նա հագ­նում էր։ Փայ­լե­րի քույ­րը նո­րո­գում էր մաշ­ված հա­գուս­տը, թա­խան­ձում՝ Ա­վո ջան, այն նոր հա­մազ­գեստ­նե­րից մե­կը հա­գի։ Ա­սում էր. «Այս ան­գամ էլ նո­րո­գի, հե­տո նոր հա­մազ­գեստ կհագ­նեմ»։ Թեև հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ դր­սից ի­րեն ու­ղարկ­ված լա­վա­գույն հա­մազ­գեստ­նե­րից հագ­նե­լու։


Ա­մեն ին­չի պա­կա­սու­թյուն կար, բայց դի­մա­նում էինք։ Մի քիչ վեր­մի­շել լի­ներ, հա­մա­րում էինք, որ նոր­մալ ճա­շում ենք։ Այդ մար­դը նվիր­վա­ծու­թյան մարմ­նա­ցում էր։ Գդա­լը թա­թա­խում էր թե­յի մեջ, ա­պա մտց­նում շա­քա­րա­վա­զի մեջ, որ­քան կպ­ներ թաց գդա­լին, դրա­նով էլ խմում էր թե­յը։ Իր մա­սին մինչև Ար­ցախ գալն էի լսել՝ ով է, ինչ է ա­րել, բայց ի­րա­կան տե­սածս ա­վե­լի վառ էր ու տպա­վո­րիչ։
Միշտ զգոն էր, զեն­քից ան­բա­ժան։ Ավ­տո­մա­տը հետն էր, քնած ժա­մա­նակ՝ ան­մի­ջա­պես կող­քին։ Չէր դնի այս սե­նյա­կում և մտ­ներ մյուս սե­նյա­կը։
Վե­րին աս­տի­ճա­նի բա­րե­կիրթ էր։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում այս­պի­սի բան ե­ղավ։ Թուր­քե­րը հար­ձակ­վե­ցին Մար­տու­նի քա­ղա­քի ու Բեր­դա­շե­նի սահ­մա­նա­յին «09» դիր­քի վրա։ Մոն­թեն կազ­մա­կեր­պում էր պաշտ­պա­նու­թյու­նը, ես ղե­կա­վա­րում էի հրե­տա­նին։ Թուր­քե­րը ե­կել, մո­տե­ցել էին, 150-200 մետր էին հե­ռու։ Կողք կող­քի կանգ­նած էինք։ Ղե­կա­վա­րում էի հրե­տա­նու կրա­կը, Մոն­թեն կրա­կեց, ու իմ խոս­քը կի­սատ մնաց։ Նա­յեց ինձ, ա­սաց՝ կնե­րես։ Ավ­տո­մատն ա­ռած հե­ռա­ցավ, որ իմ խո­սակ­ցու­թյա­նը չխան­գա­րի։ Իր բա­րեկր­թու­թյու­նը դրսևոր­վում էր նաև կռ­վի ժա­մա­նակ։


Ե­թե ինչ-որ գյուղ էինք մտ­նում, իր պլան­նե­րի մեջ չէր մտ­նում խա­ղաղ բնակ­չու­թյա­նը նե­ղաց­նե­լը։ Ան­զեն մարդ­կանց վրա զենք չէր գոր­ծա­ծում։ Չէր հան­դուր­ժում ան­գութ վե­րա­բեր­մունք գե­րու նկատ­մամբ։
Մար­տու­նի ե­կավ գն­դա­պետ Հմա­յակ Հա­րո­յա­նը։ Իր խմ­բում չորս հո­գի կա­յին՝ եր­կու գն­դա­պետ, եր­կու փոխ­գն­դա­պետ։ Նրանք շու­տով հետ վե­րա­դար­ձան, իսկ Հա­րո­յա­նը մնաց։ Եր­կու­սով լծ­վե­ցին մի գոր­ծի, ու կա­յա­ցավ Մոն­թե-Հա­րո­յան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Միաս­նա­կան էին, լրաց­նում էին մի­մյանց։ Ինչ պա­կա­սում էր Մոն­թեին, Հա­րո­յա­նը լրաց­նում էր խոր­հր­դա­յին բա­նա­կի սպա­յի իր գի­տե­լիք­նե­րով։


Բնու­թյան, կեն­դա­նա­կան աշ­խար­հի հան­դեպ սի­րով էր լց­ված ու հո­գա­տար էր։ 1993 թ. հու­նի­սի 8-ին, թե 9-ին էր։ Վե­րա­դար­ձել էի Երևա­նից, ուր մեկ­նել էի Մոն­թեի թույ­լտ­վու­թյամբ՝ ըն­տա­նիքս Ա­բո­վյա­նից Ար­ցախ տե­ղա­փո­խե­լու։ Եր­կու օր անց Մոն­թեն, Մա­վոն, Կո­մի­տա­սը և ես գնա­ցինք տեխզ­նն­ման։ Մար­տու­նի-Բեր­դա­շեն ճա­նա­պար­հով 5-6 կմ ան­ցել էինք, որ տե­սանք մեջ­քը վնաս­ված մի օձ է թպր­տում։ Վրա­յով մե­քե­նա էր ան­ցել։ Թու­նա­վոր օձ էր։ Մոն­թեն Կո­մի­տա­սին ստի­պեց, որ մե­քե­նան կանգ­նեց­նի, ի­ջավ, ավտ­մա­տի փո­ղով մե­քե­նա­յի դե­մից օ­ձը վերց­րեց, տա­րավ, դրեց ճա­նա­պար­հից դուրս մի տեղ ու օ­ձին վնա­սո­ղի հաս­ցեին զայ­րույ­թով ա­սաց. «Մայ­րի­կը կլա­ցաց­նենք»։
Մի տեղ էլ ճա­նա­պար­հին էշ հան­դի­պեց։ Ա­սաց. «Շա՜տ սի­րուն կեն­դա­նի է»։ Հարց­րի. «Բա ին­չու՞ մե­կին վի­րա­վո­րե­լիս էշ ես ան­վա­նում»։ «Կապ չու­նի,- ա­սաց,- որ­պես կեն­դա­նի գե­ղե­ցիկ է, մար­դու ա­ռու­մով է բա­ցա­սա­կան ի­մաստ դր­վում»։


1993 թ. հու­նի­սի 11-ին վեր­ջին ան­գամ գնա­ցինք հրա­մա­նա­տա­րա­կան դի­տա­կետ։ Հա­ջորդ օ­րը՝ հու­նի­սի 12-ին, ա­ռա­վո­յան մո­տա­վո­րա­պես ժա­մը 10-ին Սա­րի­բե­կը ե­կավ հրա­մա­նա­տա­րա­կան դի­տա­կետ։ Մար­զի­լուն ա­զա­տագ­րել էինք, բայց գոր­ծո­ղու­թյու­նը շա­րու­նակ­վում էր. դեռ մի քիչ բան կար ա­նե­լու։ Մոն­թեն Հո­վի­կի, Կո­մի­տա­սի, Սա­րո­յի, Գևոր­գի հետ հրա­մա­նա­տա­րա­կան դի­տա­կե­տից իջ­նում էր Մար­զի­լու։ Ես մնա­ցի հրա­մա­նա­տա­րա­կան դի­տա­կե­տում։ Մի քա­նի գի­շեր չէի քնել ու հու­նի­սյան սաս­տիկ արևից մի տե­սակ թու­լա­ցել, թմ­րել էի։ Մեկ էլ լսե­ցի Սա­րի­բե­կի գո­ռո­ցը. «Ա­վո՜, սպա­սեք, ես էլ եմ գա­լիս»։ Կանգ­նեց­րեց մե­քե­նան, վա­զեց նս­տեց։ Չգի­տեմ՝ որ­քան ժա­մա­նակ էր ան­ցել, որ լսե­ցի կա­պա­վոր Բաղ­դա­սա­րի ձայ­նը, կան­չում էր. «00, 00»։ Պա­տաս­խան չկար։ Քիչ անց պա­տաս­խա­նեց Սա­րոն. «00-ն էլ չկա...»։ Գո­ռա­ցի. «Ա­սա՛, որ­տե՞ղ եք, գո­նե կրա­կենք, մի քիչ խու­ճա­պի մատն­վեն»։ Մի քա­նի արկ ար­ձա­կե­ցի մո­տա­վո­րա­պես այդ ուղ­ղու­թյամբ։ ՈՒ եր­կին­քը փուլ ե­կավ մեր գլ­խին, թևա­թափ ե­ղանք, կոտր­վե­ցինք...
Ով հան­դի­պել, ճա­նա­չել է Մոն­թեին, մեծ բախտ է։ Մոն­թեի կեր­պարն իր հետ է լի­նե­լու մինչև կյան­քի վեր­ջը, և չա­փա­նիշ­նե­րը, ո­րոն­ցով ապ­րում էր Մոն­թեն, դառ­նում են նրա չա­փա­նիշ­նե­րը։


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 20394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ