ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒորհոլը, մեր Գագոսյանն ու սուրբ Վատիկանը

ՈՒորհոլը, մեր Գագոսյանն ու սուրբ Վատիկանը
01.08.2024 | 15:33

Էնդի ՈՒորհոլը (1928-1987) 20-րդ դարի յուրահատուկ և խոշոր նկարիչներից էր:

Հոմոսեքսուալիստ էր, բայց երբեք coming-out չարեց՝ ողջ կյանքն ապրեց իր ամուսինների/կանանց հետ բացեիբաց:

1985-ից մինչև 2010-ը նրա գործերի արժեքն աճեց 3400 տոկոսով:

Լարի Գագոսյան կա ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում ծնված հայ տղա, համարվում է աշխարհի ամենաազդեցիկ ու խոշոր արտդիլերը, այսինքն, եթե ուզենա՝ էշին էլ մեծ նկարիչ կդարձնի: 1970-80-ականներին Գագոսյանը գրեթե ամբողջությամբ ձեռք բերեց ՈՒորհոլի կտավները:

90-ականներին Գագոսյանը ՈՒորհոլ էր վաճառում արդեն 300-500 հազարով: Այժմ նրա կտավները վաճառվում են 100 միլիոնից ավելի, հենց Գագոսյանն էլ 2022-ին գնեց ՈՒորհոլի խոշոր կտավներից մեկը… 195 միլիոն դոլարով (հավանաբար, ժամանակին դա վաճառել էր կեսմիլիոնով, բայց հիմա ձեռք բերեց կրկնակի վաճառելու ակնկալիքով մի քանի տարուց):

Ի՞նչ ասեմ: Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին Գագոսյանի հետ կապ չեն հաստատել, թեպետ նա Նյու Յորքում շփվում էր Խաժակ սրբազանի հետ: Հսկայական օգուտ կբերեր երկրին և հատկապես հայ կերպարվեստին ու նկարիչներին…

Ինչու՞ եմ պատմում այս մասին:

ՈՒրեմն, Վատիկանում մեր նախկին դեսպաններից մեկն ինձ մի անգամ պատմեց, որ Սուրբ Աթոռը տարեկան ՎԱՃԱՌՈՒՄ Է 8000 արվեստի գործ: Եվ տարեկան պարտադիր ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ 8000 արվեստի գործ: Հասկացա՞ք, թե ինչ է անում իրականում:

«Կուբամետրով» փող է սարքում, հազարավոր կուբամետրերով (մի կուբամետր դոլարը հարյուրանոցներով 68 միլիոն է պարունակու, հաշված թիվ եմ ասում):

Այսինքն, 1950-ականներին կոպեկներով ձեռք բերած Պիկասո և 1980-ականների Գագոսյանից ձեռք բերած ՈՒորհոլ այս տարի, ասենք, Վատիկանը վաճառեց Իվանիշվիլիի պես հարիֆներին միջինը 100 միլիոնով, և այս տարի այդ նույն սուրբ Վատիկանը ձեռք բերեց ապագա Պիկասոներ ու ՈՒորհոլներ, մեղմ ասած, շան մսի գնով, որպեսզի 50 տարուց վաճառի տիեզերական գնով և ապահովի գերտիեզերական շահույթ:

Հիմա, էդ Սուրբ Աթոռ կոչված Վատիկանը հոգևոր կենտրո՞ն է, թե՞ հանճարեղ կոմերցիոն հիմնարկ: ՈՒ՞մ մտքով կանցնի նման բան: Չավեսը, Սադամը, Քադաֆին, Յանուկովիչը և շատ շատերն իրենց անձնական և պետական միլիարդներն ազնվորեն տեղավորում են Արևմուտքում՝ չնչին տոկոսադրույքով և հետագայում զրկվելու հեռանկարով, բայց դեռ չեմ տեսել գեթ մեկ ստվերային միլիոնատեր, որն իր ազնիվ փողը դնի արվեստի մեջ: Զարմանալի է… քանի որ, եթե մի բանի անունը Ստրադիվարի է կամ վան Գոգ, ապա դա անձեռնմխելի է, ոչ մի սանկցիայի ենթակա չէ, եթե, իհարկե, գողացված չէ ինչ-որ մեկից կամ տեղից:

Հավելեմ, որ 2003-ը Վատիկանի համար գերշահութաբեր տարի էր՝ լափեց Բաբելոնի արտեֆակտերի զգալի մասը, ընդ որում՝ ձրի, Իրաքի ոչնչացման դեմ չարտահայտվելու և լռելյայն աջակցելու համար:

Բա՜… էս էլ քեզ սուրբ աթոռ: Եթե սուրբը դրանք են, բա սատանան ո՞վ է, ի՞նչ տեսք ունի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5971

Մեկնաբանություններ