38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գիրքն ուղղված է ազգային արժեքների ու պատմական հիշողության դեմ

Գիրքն ուղղված է ազգային արժեքների ու պատմական հիշողության դեմ
25.10.2023 | 13:55

Հայոց պատմության դասագրքի շուրջ առաջացած օբյեկտիվ աղմուկը գնալով ավելի է մեծանում ու անհանգստացնում գրքի պատվիրատուներին, ինչի պատճառով գրքի պաշտպանության գործին լծվել են իշխանական պրոպագանդիստները։

Հայկական սալավյով Թաթուլ Հակոբյանը, ով վերջերս աչքի է ընկնում իր մանիպուլացիոն ու ակնհայտ կեղծ հոդվածներով, սկսել է արդարացնել դասագիրքը։

Թաթուլ Հակոբյանը խոստովանում է, որ գիրքը չի կարդացել, բայց այդուհանդերձ պաշտպանում է` բերելով այնպիսի արգումենտներ, որոնք մեղմ ասած` քմծիծաղ են առաջացնում։

Այսպիսով.

1. Թաթուլ Հակոբյանը հարց է բարձրացնում, թե ի՞նչի համար հարկ չենք համարում ուսումնասիրել նաև հանրակրթական դպրոցի մյուս դասագրքերը, ասենք՝ 8-րդ դասարանի քիմիան, 9-ի՝ ֆիզիկան, 6-ի` մայրենին... գուցե այդ գրքերում էլ սխալներ կան:

Այո՛, հնարավոր է նշված դասագրքերում ևս թերություններ լինեն, բայց էստեղ հարցը ազգային հիշողության ու ազգային արժեքների ոչնչացմանն է վերաբերում: Եթե քիմիայի կամ ֆիզիկայի դասագրքում մի խնդիր ճիշտ գրված չլինի կամ մի ռեակցիա ճիշտ չլինի դրանից էական փոփոխություն սերունդների կրթման գործում չի լինի։

2. Համեմատության մասին է խոսում, թե բա Հայոց պատմության 7-րդ դասարանի այս հրատարակությունը համեմատել ե՞ք նախկին հրատարակությունների հետ, գուցե այնտեղ ավելի շատ են եղել թերություններ, բայց քանի որ պատվեր չի եղել, չեք մտահոգվել:

Թերություններ եղել են բոլոր դասագրքերում`այդ թվում նախկին դասագրքերում, բայց երբ պետբյուջեից ահռելի գումարներ են ծախսվում թերությունները պիտի մինիմումի հասցվեն, դասագիրքը լուրջ փորձագիտական հետազոտություններով պիտի անցնի, առաջնայինն ազգային անվտանգության տեսանկյունից խոցելի չպիտի լինի ու առաջին հերթին պիտի արտացոլի ազգի շահը` առանց հեքիաթների։

Հիշյալ հակադարձումը նման էր նախկին-ներկա դիսկուրսին, թե բա նրանք թալանել են, մենք խի՞ չթալանենք։

3. Ակադեմիկոս պատմաբանները, որ կոռումպացված հայացքով քննադատում են, իրենց գրքերը լավն ե՞ն, կարդացել եք նրանց ակադեմիական հատորները:

Թաթուլ Հակոբյանը հարց է բարձրաձայնում «հետհեղափոխական տրամաբանության» մեջ նախկիններ, թալան, կոռուպցիա, էդպես լավ չի, քիչ է մնում դրոնով մի քանի հատ դղյակներ նկարեն ու գցեն ակադեմիկոս պատմաբանների գրպանը։ Եթե կարճ` Թաթուլը շարունակում է նախկին- ներկա ստվերների պայքարը։

Եթե փաստական տվյալներ գիտի Թաթուլ Հակոբյանը ինչու՞ անվանական չի խոսում, կամ ինչի՞ համար չի դիմում համապատասխան մարմիններին, քանի որ գործում է հետհեղափոխական տրամաբանության մեջ։

4. Ասում է, որ քարտեզները... լավ եք անում, որ քննադատում եք, բայց ինչու՞ մի բառ չեք ասում որ լուծարել է Արցախը։

Արցախի լուծարման ու հանձնման թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին Թաթուլ Հակոբյանը, համենայն դեպս, լավ գիտի ու վստահ եմ մի քանի տարի հետո էդ թեմայով լավ հոդվածներ կգրի։

Հունան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.Գրքում խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ սկզբունքային սխալներ, անճշտություններ ու բացթողումներ։

Գիրքն ուղղված է ազգային արժեքների ու պատմական հիշողության դեմ, անհապաղ կրթական պրոցեսից դուրս հանել է հարկավոր:

Դիտվել է՝ 5606

Մեկնաբանություններ