Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Տարօրինակ գործընթացներ են ընթանում ԵՊՀ-ում

Տարօրինակ գործընթացներ են ընթանում ԵՊՀ-ում
07.07.2023 | 21:14

ՈՒրեմն, 2021 թ. կարգվելով իբրև ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, Հ.Հ-ն իրեն շրջապատեց սորոսականներով, բեզատչոտնիկներով և, որոշ չափով, նախկին իշխանության հետ ուղիղ փոխկապակցված անձանցով:

Վերջիններս, հիմնականում, ներկայացնում են ՀՀԿ-ի և քոչարյանականների 2-րդ և 3-րդ էշելոնները:

Զգալով, որ հասարակական կյանքում, ի տարբերություն բեզատչոտնիկների, սորոսականների հեղինակությունը նվազել է, Հ.Հ-ն որոշել է մեծացնել «ընդդիմության» 2-րդ և 3-րդ էշելոնների դերը ԵՊՀ-ում:

Հետևելով բուհում տեղի ունեցող իրադարձություններին, պարզում ենք, որ «ընդդիմության» 2-րդ և 3-րդ էշելոնների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից կարևորագույն պաշտոններ են ստանձնում:

Օրինակ, ԵՊՀ-ում կան «ընդդիմադիր» դեկաններ, ստորաբաժանումների պետեր:

ԵՊՀ-ի տեղեկատվական աղբյուրների պնդմամբ, բուհում այլևս խրախուսելի է թեթև «ընդդիմադիր» գործունեությամբ զբաղվելը:

Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, «ընդդիմադիր» անձանց «ընդդիմության» չափը, ձևն ու ծավալը ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն անձամբ է սահմանում:

Դա նշանակում է, որ ԵՊՀ-ի «ընդդիմադիրներն» ինքնուրույն չեն և, մեծ հաշվով, իրենց գործունեության համար հաշվետու չեն՝ բեզատչոտնիկ են:

Ստացվում է, որ սորոսականների մոտալուտ հեռանալուց հետո, ԵՊՀ-ում համատարած բեզատչոտնիկություն է տիրելու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3727

Մեկնաբանություններ