-
22.02.2021|
15:44
Հայաստանը վերափոխում է բանակը Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո՝ անցնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի, РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը:
-
22.02.2021|
15:43
Հայաստանը կկարողանա ապահովել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը:
-
22.02.2021|
15:42
Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020-ի արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։
-
22.02.2021|
15:40
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմի տեղակայմանը, կարծում եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չկա, և, այո, մեր պետությունների միջև այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական դաշտը որոշում է կարգավիճակը և կարգավորում միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»:
-
22.02.2021|
15:38
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը փետրվարի 23-ից հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները:
-
22.02.2021|
11:36
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ հիմա ԵՄ-ն աշխատում է Իրանի միջուկային գործարքի մասնակիցների ոչ պաշտոնական բանակցությունների կազմակերպման վրա և խոսքը «ընդամենը դիվանագիտական խոսակցության հրավերի մասին է»:
-
22.02.2021|
00:31
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
22.02.2021|
00:29
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը:
-
22.02.2021|
00:23
ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ, 20 նահանգից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը, հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։
-
21.02.2021|
15:15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է 12 միջկառավարական համաձայնագիր, որոնց տեքստերն այսօր հրապարակվել են Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագիր Resmi Gazete-ում: