«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իշխանափոխության մասին

Իշխանափոխության մասին
09.05.2024 | 08:11

Մհեր Մկրտչյանը տաղանդավոր արտիստ էր: Նաև ազնիվ մարդ:

ՈՒ երբ Մհերը ցանկություն էր հայտնել Օթելլո խաղալ,

Վահրամ Փափազյանն ասել էր.

- Մա՛նչս, ամեն սև բան դեռ Օթելլո չէ:

Ամեն քայլերթ, ամեն միտինգ ու շարժում դեռ շա՜տ հեռու է իշխանափոխության հանգեցնելուց:

Բողոքում են, որ շատ մարդ չի փողոց դուրս գալիս:

Ի՞նչ է նշանակում շատ:

Օրինակ, 5-ը շա՞տ է , թե՞ քիչ:

Եթե իմ գլխին 5 մազ կա` չափազանց քիչ է:

Եթե սուպի իմ ափսեում 5 մազլինի` չափազանց շատ է:

ՈՒրեմն, փողոց դուրս եկող շատ ու քիչը տարբերակելու համար հարկավոր է պատախանել` 5000 ոչխարի հո՞տն է շատ, թե՞ 50 գայլից բաղկացած ոհմակը:

Պետությունը լեգիտիմ իրավունքով օժտվծ գայլի ոհմակ ունի, այն էլ շա՜ա՜ա՜տ....

ՈՒրեմն իշխանափոխությունը մասսաներով չեն անում , երթ ու միտինգ շարժումներով չեն անում:

Իշխանափոխությունը նախ նախապատրաստվում է թանկարժեք

կահ-կարասի ունեցող աշխատասենյակներում, հետո միայն, որպես մասսայական տեսարան ՝ փողոց են հանվում մասսաները... ինչպես

2018 թ -ին:

Իշխանափոխությունը գիտություն է, բաղկացած մի շարք էական կոմպոնենտներից:

Անգամ դրանցից մեկի բացակայությունը, կամ մի փոքր ուշ, կամ շուտ կիրառելը իշխանական բազկաթոռին նստածին կարող է է՛լ ավելի ամրացնել այդ բազկաթոռի վրա:

(Ինչպես, ըստ առասպելի, դարբինների կռանի զարկը սալին՝ Արտավազդի շղթաները):

Ես կասկած չունեմ այս երթի ազնվության վերաբերյալ:

Բայց չեմ կարող նաև չհիշել Վանոյի թևավոր դարձած ռեպլիկը՝

- Ագնեուպոռնի քյարփինջից ազնիվ բան չկա, բայց եթե

երրորդ հարկից ընկնի գլխիդ, դագաղդ զակազ են տալու:

Ցանկալին իրականի տեղ ընդունելու տարիքից վաղուց եմ դուրս եկել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ