«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ամեն մեկի չվանին խոտ փռել չի կարելի

Ամեն մեկի չվանին խոտ փռել չի կարելի
14.12.2023 | 16:22

Երևի շատերը չգիտեն, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Սովետմիությունը ոչ միայն Գերմանիայի դեմ է կռվել, այլ մինչ այդ՝ նաև Ֆինլանդիայի: Որպեսզի շատ երկար չգրեմ՝ Սովետը ցանկանում էր Ֆինլանդիայից երաշխիքներ ստանալ, որ իր վրա հնարավոր հարձակման դեպքում Ֆինլանդիայի տարածքը երրորդ երկրի կողմից չի օգտագործվի իր դեմ: Նույնիսկ տարածքների փոխանակում էր առաջարկում: Ֆինները, Հիտլերի ազդեցության տակ ընկած, չէին համաձայնում Սովետի ոչ մի առաջարկի: Պատերազմը երկու երկրների միջև սկսվեց 39 թվականի նոյեմբերի վերջին: Թեև երկու կողմերն էլ ծանրագույն կորուստներ ունեցան, բայց Սովետը ֆիններից ավելի շատ տարածք գրավեց, քան առաջարկում էր փոխանակել պատերազմից առաջ:

Բայց էս ամենն ինչի համար եմ գրում: Ուրեմն, արդեն 40 թվականի մարտի սկզբին Ֆինլանդիայի պետական խորհրդում քննարկվում է պատերազմում հնարավոր պարտությունն ու դրա հետևանքները, և մասնակիցներից մի քանիսն առաջարկում են չգնալ խաղաղության, որովհետև Գերմանիան ու մյուս արևմտյան տերությունները խոստացել էին օգնել: Ու հենց էդ ժամանակ գտնվում են խելացի մարդիկ, ովքեր հիշում են, թե ոնց Արևմուտքը խոստացավ օգնել Չեխոսլովակիային, ու էդ երկիրը օկուպացվեց, ոնց խոստացան օգնել Լեհաստանին, բայց, բացի վտարանդի կառավարությունից, այլ բան չառաջարկեցին:

Մեր օրերում էլ Վրաստանին և ՈՒկրաինային օժանդակություն առաջարկեցին, հիմա մեզ են առաջարկում:

Ասածս ո՞րն է՝ ամեն մեկի չվանին խոտ փռել չի կարելի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ