Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հասարակության մեջքը շտկելու համար մի քանի սերնդի նորմալ կյանք է պետք

Հասարակության մեջքը շտկելու համար մի քանի սերնդի նորմալ կյանք է պետք
06.12.2023 | 14:20

Պոտենցիալ խելոք ու հզոր մարդիկ բոլոր միջավայրերում էլ կան։

Մեր կողմերում ասում էին՝ «Չոմբախդ պտտես, տասը խելոք մարդու ռաստ կգա»։

Կարևորը միջավայրն է իր մտածելակերպով, որը կարող պոտենցիալ առյուծին շակալ դարձնել, շակալներից մեկին էլ՝ թագավոր։

Իսկ միջավայրի մտածելակերպն ինքը, ավելի ճշգրիտ, վերնախավի կամ էլ փսևդովերնախավի մտածելակերպը հասարակական հիշողության ու, մասամբ էլ, գենետիկայի արդյունք է։

Եթե հասարակության մեջքը կոտրված է, ապա այն շտկելու համար մի քանի սերնդի նորմալ մարդկային կյանք է պետք։

Իսկ եթե այդ պայմանները չկան, ապա անղեկ ու անառագաստ հասարակությունը երկար կյանք չի կարող ունենալ, և նրա լավագույն ապագան որևէ մեկի շատ թե քիչ նպաստավոր ազդեցության զոնայում գտնվելն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ