Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Քիմիական զենք է կիրառվել, կա կենսաբանական զենքի կիրառման վտանգ

Քիմիական զենք է կիրառվել, կա կենսաբանական զենքի կիրառման վտանգ
30.11.2023 | 16:01

ՈՒկրաինական զորքերը հատուկ գործողության ընթացքում բազմիցս քիմիական զենքով թունավորել են սննդամթերքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Այս մասին երեկ Ռուսաստանում անցկացվող Երիտասարդ գիտնականների 3- րդ կոնգրեսի նստաշրջանում հայտնել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում արձանագրվել է սննդամթերքի թունավորման համար ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից քիմիական զենքի բաղադրիչների կիրառման 17 դեպք, ինչն առնվազն 15 մարդու մահվան պատճառ է դարձել»,- ասել է Կիրիլովը:
Կիրիլովի խոսքով, ռուս ռազմական քիմիկոսներն այդ զենքի բաղադրիչներում մի շարք միացություններ են հայտնաբերել, որոնք արտադրվում են «միայն մեկ երկրում» և շատ թանկ են (կարծում ենք, դժվար չէ կռահել, որ խոսքն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի մասին է):
ՌՔԿՊ զորքերի պետը հայտարարել է նաև, որ ՈՒ կրաինայի զինված ուժերը ձախողված հակահարձակման պատճառով կարող են կենսաբանական զենք կիրառել: Խոսքը ջրի աղբյուրների, պարենի պաշարների և կենդանիների կերերի կանխամտածված վարակման մասին է։
«Պայմանավորված այն հանգամանքով, որ ՈՒկրաինայի զինված ուժերին, մեծ հաշվով, չի հաջողվել ինչ-որ լուրջ հաջողությունների հասնել իրենց, այսպես կոչված, հակահարձակման ընթացքում, պաշտպանության նախարարությունը ենթադրում է նրանց ակտիվության տեղաշարժ դեպի ռազմական գործողությունների վարման ոչ ստանդարտ ձևեր, այդ թվում՝ կենսաբանական միջոցների կիրառում»,- ասել է Կիրիլովը:
Գեներալը նշել է, որ նոր շրջաններում հայտնաբերվել են բազմաթիվ շտամներ, որոնք ամերիկյան հավաքածուներից փոխանցվել են ախտածինների մշակման համար, ինչպես նաև սառեցված կենսամիջավայր՝ «բակտերիալ և վիրուսային հարուցիչների մշակման համար»։ Նրա խոսքով՝ դա ծառայում է որպես ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից կենսաբանական զենքի կիրառման փորձերի անուղղակի վկայություն:
Ավելի վաղ, նոյեմբերի 27- ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) ռուսական պատվիրակության ղեկավար, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Կիրիլ Լիսոգորսկին, «РИА Новости»–ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները թունավոր քիմիական նյութեր են կիրառել Ռուսաստանի նոր շրջանների իշխանությունների դեմ: Նրա խոսքով՝ Մոսկվան նաև ապացույցներ ունի Կիևին այդ նյութերի մատակարարմանը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցության մասին:
«Մենք տեղեկություններ ունենք Կիևի վարչակարգի հատուկ ծառայությունների գործակալների կողմից թունավոր քիմիական նյութերի և հոգեմետ նյութերի կիրառման մասին Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված նոր սուբյեկտների ղեկավարության դեմ»,- ասել է Լիսոգորսկին:
Նրա խոսքով՝ Մոսկվան նաև ապացույցներ ունի ՈՒկրաինա քիմիական նյութերի մատակարարմանն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցության մասին: Նա նշել է, որ այդ նյութերը, ներառյալ՝ անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցները, փոխանցվում են Կիևի կողմից կռվող օտարերկրյա վարձկաններին։
Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, 23 նոտա է ուղարկել ՔԶԱԿ քարտուղարությանը՝ ՈՒկրաինայի կողմից թունավոր նյութերը որպես քիմիական զենք օգտագործելու մասին։ Այնուամենայնիվ, Արևմուտքին ծառայող ու բնավ ոչ անաչառ այս կազմակերպությունում դեպքի վայր կամ Ռուսաստան մասնագետներ ուղարկելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում։
ՈՒկրաինական «Բաբել» պարբերականն էլ հղում անելով հետախուզության աղբյուրին, երեկ հայտնել է, որ ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի կնոջը՝ Մարիաննային, թունավորել են ծանր մետաղներով:
«Մարիաննա Բուդանովային թունավորել են ծանր մետաղներով,- նշված է հրապարակման մեջ:- Կինը գտնվում է հիվանդանոցում»:
Ըստ պարբերականի, Բուդանովային հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ նրա առողջական վիճակը երկար ժամանակ վատացել է։
«Այդ նյութերը (ծանր մետաղներ. – ծանոթ. խմբ.) որևէ կերպ չեն օգտագործվում կենցաղում և ռազմական գործում,- իր զրուցակցի խոսքը մեջբերելով, գրել է «Բաբել»- ը:- Դրանց առկայությունը կարող է վկայել որոշակի մարդու թունավորման նպատակային փորձի մասին»:
Պարբերականի տեղեկացմամբ, սկսվել է Բուդանովի կնոջ հավանական սպանության փորձի հետաքննությունը:
Ավելի ուշ ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը, ТАСС- ի փոխանցմամբ , հաստատել է գերատեսչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կնոջ՝ Մարիաննայի թունավորման փաստը:
ՈՒկրաինական հետախուզության ղեկավարի կինն «այժմ բուժման կուրս է անցնում, որն արդեն ավարտվում է», հայտնել Է Յուսովը և խոստացել ավելի շատ տեղեկություններ հրապարակել ավելի ուշ:
Ինքը՝ Բուդանովը, ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ իր կինն իր հետ մշտապես բնակվում է իր աշխատասենյակում, չնայած չի աշխատում պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունում: Բուդանովն այսպիսով ակնարկել է, որ նպատակ է եղել իրեն թունավորելու, բայց…
«ՈՒկրաինսկայա պրավդա» պարբերականը, իր հերթին, գրել է, որ ծանր մետաղներով թունավորում հայտնաբերվել է նաև հետախուզության գլխավոր վարչության ևս մի քանի աշխատակիցների մոտ: Միևնույն ժամանակ, Կիրիլ Բուդանովի մոտ թունավորման ախտանիշներ չեն հայտնաբերվել, հայտնել է «РБК-Украина» գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների երկու աղբյուր:
ՈՒկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Վալերի Կոնդրատյուկը, Life.ru- ի փոխանցմամբ , հայտնել է, որ Բուդանովի կնոջը թունավորել են մկնդեղով ու սնդիկով:
«Անալիզների ժամանակ հայտնաբերվել են այնպիսի մետաղներ, ինչպիսիք են մկնդեղը և սնդիկը,- ասել է նա «НВ» ռադիոյի եթերում:- Դա վերաբերել է ոչ միայն Կիրիլ Բուդանովի կնոջը, այլև ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության մի քանի աշխատակիցների»:
Կոնդրատյուկի խոսքով՝ խոսքը գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցների մասին է։
Թունավորման մի քանի վարկած կա. որոշ փորձագետներ կարծում են, որ դա ձեռնտու է Բրիտանիային, մյուսները թունավորման մասին նորություններում տեսնում են PR: ՈՒ րիշները հիմնական կամ առավել հավանական դրդապատճառը համարում են վրեժխնդրությունը:
Հնարավո՞ր է վրեժխնդրությունը:
Իսկ ինչու՞ ոչ:
Չմոռանանք, որ ՈՒկրաինայի զինված ուժերը, ինչպես վերը նշվեց, 17 անգամ քիմիական զենքի բաղադրիչներ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչն առնվազն 15 մարդու մահվան պատճառ է դարձել:
Ավելին, հենց Բուդանովն է կանգնած Ղրիմի կամրջի պայթեցման հետևում, որոշ տեղեկությունների համաձայն, նա կարող էր մասնակցություն ունենալ նաև «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցմանը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ