Խոսքս ուղղում եմ ՖԲ-ում և այլուր հայ ժողովրդին գիշեր-ցերեկ քարկոծող ու պախարակող մեր հայրենակիցներին.
անվերջ ինքնախարազանումը ծնում է ինքնատյացություն։
Ինքնատյացությունը ծնում է ինքնամերժում, այդ թվում՝ թերարժեքության խոր բարդույթներ, ոգու անկում, ազգային իրավունքների պաշտպանությունից հրաժարում, թշնամի և օտար ուժերի դեմ պայքարից հեռացում։
Ինքնամերժումը ծնում է սեփական ժողովրդի (կոլեկտիվ «ես»-ի) պատմության և մշակույթի մասին գերաղճատված պատկերացումներ, որոնք ներազդված ու ներարկված են թշնամու կողմից։
Գերաղճատված պատկերացումները ծնում և սնում են գերինքնատյացություն՝ մշակութապես ու լեզվապես ուծանալու և այլազգիների մեջ արագորեն ձուլվելու ձգտումներ, ներառյալ՝ թշնամու հետ մերձեցում և անգամ թշնամու հետ նույնականացում ։ Պատմականորեն հենց այդ ուղիով է ընթացել հարյուր հազարավորների թրքացումը։
Ինքնախարազանությամբ զբաղվողնե՛ր, ինքներդ որոշեք, թե վերը նկարագրված կործանարար գործընթացի ո՞ր աստիճանի վրա եք կանգնած և անմիջապես կանգ առեք, քանի դեռ ուշ չէ։
Արմեն Այվազյան