Մի ասեք՝ 1920 թ. Ղարսն առանց կրակոց հանձվեց թուրքին: Ախր Ղարսում կրակելու բան չկար: Ամրոցի թնդանոթները ՀՀ կառավարության որոշումով հանվել ու որպես աջակցություն ուղարկվել էին Դենիկինին, Կարմիր բանակի դեմ կռվելու:
Ղարսի թնդանոթներից 4 թե 6 հատն էլ ՀՀ-ում Ադրբեջանի դեսպան Հախվերդովի խնդրանքով, ՀՀ կառավարությունը տվեց մուսավաթականներին, 11-րդ բանակի դեմ կռվելու նպատակով:
Ղարսում մնացած, ոչ պիտանի 3 թնդանոթներից մեկը գնդապետ Մազմանյանի հրամանով երկու կրակոց արձակեց: Երրորդ կրակոցի ժամանակ պայթեց ու սպանվեցին հրետանավորները:
Մազմանյանն էլ ինքնասպան եղավ:
Հարց տա՞լ եք ուզում, հարցրեք` ինչու՞ էին հանել, ո՞վ պատժվեց:
Ո՛չ ոք էլ չպատժվեց:
Հանցանք գործողը պիտի պատժվի:
Պատժված լիներ Ղարսի ամրոցից թնդանոթները հանելու որոշում կայացնողը, Շուշին երևի թե չէր ընկնի:
Արցախն էլ ....
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ