«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեր երկիրն ու ժողովրդին դնում է ավելի դաժան հարվածի տակ

Մեր երկիրն ու ժողովրդին դնում է ավելի դաժան հարվածի տակ
04.10.2023 | 20:43

Զարմանալու որևէ բան պետք է չլիներ ստորագրվելիք փաստաթղթի առկայության և այն ստորագրելու Նիկոլի պատրաստակամության առումով։ Նախորդ մեկ տարվա «համառ ջանքերը», որոնք ավարտվեցին Արցախի ողբերգությամբ, միտված էին մեկ բանի՝ վերացնել փաստաթղթի ստորագրման ճանապարհին առկա խոչընդոտները։

Բայց հատկանշական է այլ բան. եթե Նիկոլին թվում է, որ սա կարողանալու է ստեղծված իրավիճակում որպես ձեռքբերում ներկայացնել, չարաչար սխալվում է։ Սրանով մեր երկիրն ու ժողովրդին դնում է նոր ու ավելի անկանխատեսելի դաժան հարվածի տակ։ Անհնար է տարածաշրջանային շահառուների կամքից անկախ, ավելին, նրանց կամքին հակառակ և շահերի շրջացմամբ իրագործել տևական ու հաստատուն կայունություն և խաղաղություն։ Անհնար է պարզապես։ Անհեթեթություն է արդյունք ակնկալել` ընթանալով պատմության և աշխարհաքաղաքականության հոսանքին հակառակ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ