«Հպարտները», լինելով գենետիկ արցախատյաց, հետևաբար, նաև հայատյաց, հոգու թեթևություն են զգալու, որին հաջորդելու է հոգու փառավորումը:
Նրանց հոգիները փառավորվելու են այն հիվանդ մտքից, որ իրենք վերջնականապես լուծեցին Արցախյան հարցը:
Բայց հայրենիքի կործանումը և մարդկանց ցեղասպանումը նրանք կմեկնաբանեն անխուսափելի, նույնիսկ՝ անհրաժեշտ վիրահատություն, կույրաղիքի հեռացում՝ հանուն ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ: Չէ՞ որ, չկա ավելի մեծ արժեք, քան մեր ինքնիշխանությունն է, անսակարկելի անկախությունը, հոգ չէ, որ այդ անսակարկելի անկախությունից մնալու է միայն թուրքական ձեթի գնի շուրջ սակարկությունը, դասականներից մեկը կասեր՝ Սևանում լողանալը և ցամաքում չորանալը:
Փողոցները կթնդան, և շեփորները կավետեն Արցախի կորուստը որպես պատմական իրողություն՝ Հայաստանը փրկելու ճանապարհին: Հայակործանները միանգամից կվերածվեն համազգային փրկիչների, որոնք, մասը զիջելու գնով, կարողացան ամբողջը պահել, հեռացնել այն անցկանկալի «ուռուցքը», որը տարիներ շարունակ ջլատում էր ինքնիշխանությունը:
Հայաստանի Հանրապետության դրոշները կողողեն մեր փողոցները՝ որպես պետականության վերելքի նոր մեկնարկ: Եվ մարդիկ նույնիսկ չեն էլ հասկանա, որ «հպարտների» կողմից հայկական դրոշների տարփողումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Արցախի օտարման և պատմական հիշողության ջնջման հավաստում:
Բայց «»հպարտները չգիտեն, որ հպարտությունը բերում է անփառունակ պարտության, քանի որ Հպարտը արդեն Պարտված է ի բնե:
Վահե Թորոսյան