Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տարօրինակ է

Տարօրինակ է
23.09.2023 | 16:01

Շատ երկրներում առաջնորդների, գործիչների, ղեկավար այրերի, շատ մեծ լսարան ունեցող հեղինակավոր լրատվամիջոցների ճանաչված դեմքերի և շատ շատերի կողմից տեսանելի է Արցախում կատարվածի և Հայաստանում սպասելի զարգացումների (Աստված մի արասցե, որ հաջողի) մեղավորի անձը, մեղավորը և պատճառահետևանքային կապը, բայց մեզանում դեռ որոնումների մեջ գտնվողներ կան ու քիչ չեն։

Երևի իրենց մեղավորության բաժինն են ներքուստ զգում դրանում ու համառ փնտրտուքների մեջ են՝ ինքնարդարացման սին հույսերով։

Ամոթ չէ սխալվելը պարոնայք չհարգելիներ, ամոթն ու անընդունելին թեկուզ ներքուստ չզղջալը, չխոստովանելն ու չապաշխարելն է։ Այլապես կմնաք ձեր խղճի ծանր բեռան ներքո և ոչ ոք, ոչ ոք դրանում ձեզ չի կարող օգնել՝ բացի ձեզանից։

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ