Արման Սահակյանը շատ հետաքրքրիր պերսոնաժ է. իր ղեկավարած՝ «Պրես Ստենդ» կազմակերպության միջոցով է Միքայել Մինասյանը ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին:
Ասում են, որ մինչև 18 թվականի թավշյա ոչ բռնի եսիմինչը, ընկերական շրջապատում հաճախ բարձրաձայնել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը հենց Նիկոլն է լինելու:
17 թվի պառլամենտական ընտրություններում հանրապետականները տոպրակներով փող էին բաժանում Գյումրիում:
Այդ ընտրությունների արդյունքներով ձևավորված պառլամենտը Նիկոլ Փաշինյանը ճանաչեց լեգիտիմ և հենց այդ լեգիտիմ պառլամենտն էլ 18 թվին Նիկոլին ընտրեց վարչապետ:
Արմանը ՀՀԿ-ական այն 13 պատգամավորներից մեկն էր, ով քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին:
Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում Գյումրիում անշարժ գույքի սեփականության մեծ վերաբաշխում է տեղի ունեցել, որի հետևանքով նա դարձել է հսկայական տարածքների, շենք-շինությունների սեփականատեր:
Հարգելի լրագրողներ, հարցեր ուղղեք Արմանին՝ 18 թվի բեմականացումից, Սերժ-Նիկոլ կապից:
Հարցրեք` Գյումրիում արված ներդրումներն արվել են բիզնես հոտառությա՞ն հետևանքով, թե՞ ինչ-որ մեկը տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների մոտալուտ կարգավորման մասին:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ