ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Չարի վերջը

Չարի վերջը
31.07.2023 | 19:45

Վագիֆ Խաչատրյանի ձերբակալումը, ՀՀ տարածքից երկու հայ զինվորների առևանգումը և այդ երեքին տեռորիզմի հոդվածներով դատապարտումն Ադրբեջանի կողմից վկայում են, որ դե ֆակտո ՀՀ իշխանությունները, վարչապետը, ԱԳՆ սողոսկած, ապառիկով փոշեծծիչ գնող նախարար արաբաթը, վերջինիս կլասիկ հանձնարարությունների գծով հատուկ խորհրդականը մեղմ ասած չունեն ոչ մի հաջողություն հարևան սուլթանատի հետ շփումների մեջ Կարելի է վստահ պնդել, որ նրանք տապալել են ամեն ինչ, ամենուր և ամեն ժամ։

Ելք անունով խմբակցության երեք անդամները ոչ մի ելք չեն կարողանում գտնել երեք տարի ձգվող իբր թե բանակցություններում։

Ի՞նչն է պատճառը:

Կարծում եմ` հիշատակված եռյակին չի էլ հետաքրքրում հայ գերիների ճակատագիրը, կյանքը. առողջությունը։

Նրանց չի հետաքրքրում Արցախի ժողովրդի սովամահության հեռանկարը, նրանց չեն հետաքրքրում Բաքվի բանտերում դաժան տարիներ մաշեցնող հայ ռազմագերիները, չի հետաքրքրում երկրի կործանման, պետականության կորստի արդեն նշմարվող վտանգը։

Նրանք պարզապես վայելում են կյանքը, պաշտոնը, ծառայողական մեքենան և անվերջ, անհամար գործուղումները։

Իսկապես, նախորդ օրը Վարդենիսում, հիշատակված եռյակի առաջինը հեռախոսով կաշառված լակոտների պար է դիտում, փայլուն իմանալով, որ մանուկները կաշառվել են ինքնաբուխ պար բեմադրելու համար։

Եռյակի երկրորդ համարը 280 հազար ԱՄՆ դոլարով տուն է ձեռք բերում և տուն չի գալիս անպտուղ գործուղումներից, որոնց ընթացքում շռայլ օրապահիկներ է վաստակում։

Եռյակի երրորդ համարի կնոջը նշանակում են արդարադատության հետ առնչվող պետական կառույցներից մեկի ղեկավար և նվիրում բազմաթիվ գործուղումներ շռայլ օրապահիկներ ևս։

Ինչպես տեսնում ենք, ապրելու, շռայլ ապրելու ելքը գոնե այս երեքը գտել են, բայց նրանք հանրային ծառայող են, որոնք պատասխանատու են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պահպանման համար։

Սակայն անընդհատ եկող չարագուշակ լուրերը, փաստերը վկայում են, որ հիշատակված եռյակը պարզապես չի կատարում իր պաշտոնական պարտականությունները, և դրա արդյունքում լրջագույն սպառնալիքներ են գոյանում ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության, անվտանգության մասով։

Վստահ եմ, որ հիշյալ անձիք պետք է լրջորեն դիտարկեն իրենց բացթողումները, դրանց ճակատագրական հետևանքները և հեռանան զբաղեցրած պաշտոններից։

Իրենք իրավունք չունեն շարունակելու գործընթացը, որը կարելի է բնութագրել մեկ բառով` պետության կազմաքանդում։

Հիշե՛ք, չարը միշտ պարտվում է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ