Երեկ ՈՒկրաինայի նախագահ Զելենսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ, որի ժամանակ Էրդողանը մի քանի կարևոր հայտարարություններ է արել:
Էրդողանը նշել է.
1. ՈՒկրաինան իրավունք ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ,
2. Թուրք-ուկրաինական ընկերությունը վերջին շրջանում է՛լ ավելի է ամրացել,
3. Թուրքիան հույս ունի, որ մոտակա մեկ ամսում Անկարա կայցելի նաև ՌԴ նախագահ Պուտինը,
4.Թուրքիան ջանքեր է գործադրում, որ միջազգային իրավունքի և կոնկրետ ՈՒկրաինայի նախանշած պայմաններով լուծվի այս հակամարտությունը,
5.Թուրքիան հույս ունի մոտ ապագայում գոնե 3 ամսով երկարացնել «հացահատիկի գործարքը»,
6. Թուրքիան ցանկանում է վերը նշված գործարքը երկարատև բանակցությունների արդյունքում 2 տարով երկարացնել:
Այսպիսով, ռազմա-քաղաքական առումով Անկարան լինելով ՆԱՏՕ-ի անդամ բացահայտ հակառուսական թեզեր է առաջ տանում, միևնույն ժամանակ փորձելով մաքսիմալ օգտվել Արևմուտք-ՌԴ հակամարտությունից տնտեսական առումով:
Մոսկվայում, ենթադրում եմ, շատ լավ հասկանում են, որ եթե ՌԴ դիրքերը ՈՒկրաինայում էլ ավելի թուլանան, ապա Արևմուտքն արդեն առաջ է մղելու հենց Անկարային, որը երբեք չի հրաժարվել Ղրիմից և Հարավային Կովկասից:
Ի դեպ, Հայաստանում ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը փայլուն իրականացվում է Նիկոլ Անհողի և նրա թիմի միջոցով:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ