«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ալեքսանդր Շերին. Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի

Ալեքսանդր Շերին. Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի
24.02.2021 | 22:23

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը հակամարտության հետևանքով։


Ըստ Շերինի «Անկասկած, Փաշինյանը պետք է գտնի կատարվածի պատասխանատուներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն», - ասել է Շերինը:
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել. «Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»:

«Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչից է բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», - ասել է խորհրդարանականը: «Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, պետք է ստուգում իրականացվի: Թող նա դա հաստատի որևէ փաստերով», - ավելացրել է Շերինը:

Դիտվել է՝ 132727

Մեկնաբանություններ