Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
22.02.2021 | 15:48

Փետրվարի 22-ին նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիին` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մշտական ներկայացուցչին Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։

Դիտվել է՝ 7977

Մեկնաբանություններ