ԱՄՆ-ը պատրաստ Է միջուկային գործարքին Իրանի վերադարձը քննարկել ԵՄ-ի կազմակերպած բանակցություններում: Ա ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնել Էր հարցի շուրջ վեցյակի հանդիպում նախապատրաստելու մասին:
«Եթե նման հանդիպում տեղի ունենա, մենք պատրաստ ենք ներկայանալու»,-Reuters գործակալությունը հաղորդել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը:
Wall Street Journal թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել Է, որ անմիջական ձեւաչափով հանդիպումը կարող Է կազմակերպվել առաջիկա մի քանի շաբաթում: