«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱՄՆ–ն հույս ունի Իրանի միջուկային խնդրի լուծման գործընթացում ՌԴ–ի և Չինաստանի աջակցությունը ստանալ

ԱՄՆ–ն հույս ունի Իրանի միջուկային խնդրի լուծման գործընթացում ՌԴ–ի և Չինաստանի աջակցությունը ստանալ
19.02.2021 | 15:01

ԱՄՆ-ը հուսով է, որ ընդհանուր շահերը կօգնեն ուժեղացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ իրանական հարցի շուրջ աշխատանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախկինում Ռուսաստանը և Չինաստանը կառուցողական դեր էին խաղում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, քանի որ շահագրգռված չէին Իրանի կողմից միջուկային զենք արտադրելու հեռանկարով և տարածաշրջանում հակամարտության հնարավոր առաջացմամբ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը և շեշտել, որ նույն շահերը, ամենայն հավանականությամբ, առկա են, և չնայած լուրջ տարաձայնություններին, հնարավոր է աշխատել ռուսական և չինական կողմերի հետ:


2015-ին Իրանը և միջազգային միջնորդների վեցյակը (ՌԴ,, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) համաձայնության են եկել` Իրանի միջուկային խնդրի շուրջ՝ ստորագրելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի իրագործումը վերացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

Դիտվել է՝ 5548

Մեկնաբանություններ