«Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Դրիանը փետրվարի 18-ին Փարիզում կընդունի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ Մեծ Բրիտանիայից իր պաշտոնակիցներ Հայկո Մաասին եւ Դոմինիկ Ռաաբին: Տեսախորհրդաժողովի ռեժիմով նրանց կմիանա ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Հանդիպմանը կքննարկվեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ այդ թեմաների շուրջը կանոնավոր քննարկումների շրջանակում»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: