Թուրքիան ի սկզբանե կոչ էր անում ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն արտաքին ուժերը չէին համաձայնվում Անկարայի հետ, շարունակելով աջակցել Հայաստանին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Անթալիայում, Թուրքիայի իշխող կուսակցության համագումարի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ խնդրի խաղաղ լուծման ձախողման հետևանքով Ադրբեջանը ստիպված եղավ ակտիվ գործողություններով վերադարձնել այն, ինչը պատկանում էր իրեն: