ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ ռազմագերիների վերադարձը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել մյուս 57-ին, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն։
«Այդ քայլը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կայացմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», - Թվիթերում գրել է ԵՄ ներկայացուցիչը։