38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իշխանությունը կարողանում է ներթափանցել Սրբազան շարժման ներս ու ազդել գործընթացների վրա

Իշխանությունը կարողանում է ներթափանցել Սրբազան շարժման ներս ու ազդել գործընթացների վրա
03.07.2024 | 15:09

Ինչպե՞ս է Նիկոլին հաջողվում ազդել Սրբազան շարժման օրակարգի ու ընթացքի վրա։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման յուրահատկությունն այն է, որ երբեմն կարողանում է Նիկոլին ստիպել փոխել պլանները, հաճախ նաև օրակարգը, չեղարկել հանդիպումները և այլն։ Դա, իհարկե, նյարդայնացնում է իշխանությանը և դրդում սխալների։ Բայց։

Բայց Նիկոլի իշխանությունն էլ իր հերթին է կարողանում ներթափանցել Սրբազան շարժման ներս ու ազդել գործընթացների վրա։

Օրինակ, ո՞վ Բագրատ Սրբազանին խորհուրդ տվեց չգնալ կտրուկ քայլերի մայիսի 9-ին կամ մայիսի 26-ին, երբ հրապարակում 70 հազարից ավելի մարդ կար, հանրության մեջ՝ ընդդիմադիր ուժեղ էներգետիկ դաշտ, ոստիկանությունն էլ ընկճված վիճակում էր, գրեթե պատրաստ կազմաքանդվելու և միանալու շարժմանը՝ փաստացի տապալելով Նիկոլի իշխանությունը։

Չգիտես ո՞ւմ խորհրդով մարդկանց տուն ուղարկեցին և սկսեցին ոլորտային խորհրդակցություններ, որտեղ ամեն ինչի գիտակ, բայց իրականում ոչնչից գաղափար չունեցող մի խումբ մարդիկ խոսում էին արարչագործական, տիեզերական, երկնասլաց Հայաստանի մասին, աշխարհը փրկող Հայաստանի մասին՝ կտրվելով իրականությունից։ Դրա հետևանքով տևական ժամանակ շարժումը կտրվեց կոնկրետ ծրագրերից և, թող ինձ ներեն իմ ընկերները, շարժումն այդ ընթացքում զբաղվեց ժամավաճառությամբ։

Մեկ այլ օրինակ՝ ո՞վ կազմակերպեց Սուրեն Պետրոսյանի ոդիսականը։ Ինչո՞ւ ի սկզբանե ներքին լարվածություն առաջացավ շարժման ներսում, և ինչո՞ւ շահերի բախում եղավ։ Ո՞վ Սուրենին դրդեց անջատողական քայլերի կամ ո՞վ Սրբազանին համոզեց այլևս չվստահել Սուրենին։ Ո՞վ Սուրենին առաջարկեց հունիսի 12-ին հանրահավաքի էպիկենտրոնը լքել ու գնալ տասնյակ մետրեր այն կողմ, նստել օտար մեքենա ու սեփական կամքով առևանգվել։ Ո՞վ Սուրենին համոզեց, թե դա ֆանտաստիկ խելացի քայլ է։

Արդյո՞ք այս և բազմաթիվ այլ խնդիրները չեն խոսում այն մասին, որ Նիկոլը կարողանում է Սրբազան շարժման օրակարգի վրա ազդեցություն ունենալ իր գործակալներով։

Շարունակում եմ պնդել՝ Նիկոլին ու նրան պահող ներքին, արտաքին համակարգերին հաղթել հնարավոր է միայն նրանից առաջ անցնելով, միայն սեփական ծրագրերով և գործողություններով, որոնք ոչ թե կլինեն Նիկոլին արձագանքելն ու քննադատելը, այլ սեփական քայլերով հանրության մեջ իրական առաջնորդ լինելը։

Նիկոլից առաջ քայլիր և կլինես երկրի իրական առաջնորդը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6842

Մեկնաբանություններ