ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՛չ պոզով են լինում, ո՛չ էլ` պոչով, ուղղակի անուն-ազգանուն չեն ունենում

Ո՛չ պոզով են լինում, ո՛չ էլ` պոչով, ուղղակի անուն-ազգանուն չեն ունենում
19.05.2024 | 11:06

Ըստ ԵՊՀ արհմիության տարածած հայտարարության, «ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և վարչական ու տնտեսական աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից»:

Նախ` ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ից ամեն ինչ սպասելի է, սակայն...

Ովքե՞ր են այդ «բազմաթիվ դասախոսները»:

Վերջիններս անուն և ազգանուն ունե՞ն: Լավ, նրանցից գոնե մեկը կարո՞ղ է բացահայտվել:

Թե՞ սովորականի նման թաքնվելու են մամուլի հետևում:

Իսկ միգուցե ոչ մի դասախոս էլ չկա՞:

Ասեմ, որ անանուն բողոքների և ինտրիգների մասով ԵՊՀ «բազմաթիվ դասախոսները» տարածաշրջանում չունեն հավասարը:

Ստորև ներկայացնեմ իմ և շատ ճանաչված համալսարանական գիտնական-դասախոսի երկխոսությունը.

- Կարեն ջան, քեզ պետք է ռեկտորի վերաբերյալ կարևոր տեղեկություն հայտնեմ:

- Շնորհակալություն վստահության համար:

- Գիտե՞ս, որ ռեկտորը...

- Լա՛վ, կանդրադառնամ, սակայն անհավատալի բան եք ասում: Գրելուց Ձեզ վրա հղում եմ կատարելու:

- Ի՞նչ ես ասում, Կարեն, ոչ մի դեպքում: Ես լուրջ համբավ ունեցող գիտնական եմ: Մարդիկ ի՞նչ կմտածեն:

- ՈՒրեմն, չե՛մ անդրադառնա:

Մի քանի օր անց հեղինակավոր թերթերից մեկը գրում է, որ «ԵՊՀ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են ...»:

Հասկացա, որ «լուրջ համբավ ունեցող» ԵՊՀ «գիտնական-դասախոսները» ո՛չ պոզով են լինում, ո՛չ էլ` պոչով:

Վերջիններս ուղղակի անուն-ազգանուն չեն ունենում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ