ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ-ի դեսպանի այցելությունը Շուշի, փաստորեն, «ընդունելի» է դարձել Երևանի համար

ԱՄՆ-ի դեսպանի այցելությունը Շուշի, փաստորեն, «ընդունելի» է դարձել Երևանի համար
06.05.2024 | 20:44

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը՝ Մարկ Լիբբին, առաջին անգամ այցելեց Շուշի։ Եվ սա այն դեպքում, երբ երեք օր առաջ նա հայտարարել էր, որ այցելություն չի նախատեսվում` «[ալիևյան] քաղաքական խաղերում մասնակից չլինելու» պատճառով։

Սակայն օրեր անց անսպասելիորեն տեղի ունեցավ այս այցելությունը, ինչը Ալիևի հերթական հաղթանակն է` Հայաստանի ու հայերի դեմ ագրեսիան, անարդարությունն ու ցեղասպանական գործողությունները լեգիտիմացնող։

Դեռ 202-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Թրեյսին ԱՄՆ-ի դեսպանի Շուշի չայցելելը մեկնաբանում էր նրանով, որ նման բան տեղի չի ունենում, քանի որ նման այցելությունը պաշտոնական Երևանի համար անընդունելի է։

Հիմա՝ մոտ երեք տարի անց, ԱՄՆ-ի դեսպանի այցելությունը Շուշի, փաստորեն, «ընդունելի» է դարձել Երևանի համար։

«Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին հայկական շահն ու իրավունքները «փայլուն» պաշտպանելու համար։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ