«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ազգերը պատմության թատերաբեմից հեռացել են այն ժամանակ, երբ զրկվել են սեփական մշակույթից

Ազգերը պատմության թատերաբեմից հեռացել են այն ժամանակ, երբ զրկվել են սեփական մշակույթից
29.10.2023 | 18:33

Այն փաստը, որ հայ ժողովուրդը խորին անտարբերությամբ ընդունեց պատմա-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի և այլ հուշակոթողների կորուստը բացահայտ խոսում է այն մասին, որ նա պատմական գերեզմանոցում է։ Լինելով միանգամայն անտարբեր սեփական մշակույթի նկատմամբ, նա փորձում է աշխարհին համոզել, որ իրեն ոչնչացրել են, երբ իրականում ինքն է իր մահվան միակ մեղավորը։

Վերածվելով թափառական վաճառականի ու օրվա հացը վաստակելով ստելու, կեղծելու ու անմիտ բանսարկությունների միջոցով, նա իջավ կուլտուրական այնպիսի ողորմելի աստիճանի, որ անկարող է անգամ սահմանել, թե ինչ են մշակույթը, արվեստն ու գրականությունը։

Տրվելով մասայական կուլտուրային և օտարվելով սեփական պատմությունից, նա այն աստիճան է հիմարացել, որ կարծում է, թե օտարներն իրեն պետք է վերադարձնեն սեփական մշակութային ժառանգությունը:

Այն ժառանգությունը, որի վրա հենց ինքն է թքել, վաճառել ու փախուստի տրվել։

Սեփական մշակույթից օտարվելը հենց ազգային ավտոնոմիայի կորուստն է՝ մահը։

Ազգերը պատմության թատերաբեմից հեռացել են այն ժամանակ, երբ զրկվել են սեփական մշակույթից, երբ նվաճողներն իրենց ներմուծած մշակույթով դուրս են մղել տեղական մշակույթն ու ազգային ինքնագիտակցությունը։

Տիգրան ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Մեկնաբանություններ