ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ոսկեպարի ու հողեր հանձնելու մասին

Ոսկեպարի ու հողեր հանձնելու մասին
22.03.2024 | 13:09

1988 թվականի դեկտեմբերի 7-ին զորակոչվեցի խորհրդային բանակ: Հայի բախտը հասցրեց մինչև Վլադիվոստոկ: 3 օր ճանապարհներին էինք, ոչ նամակ գրելու, ոչ հեռագիր տալու, ոչ ռադիո կամ հեռուստացույց նայելու հնարավորություն ուղղակի չունեինք: Միայն ամսի 11-ին, երբ առաջին անգամ մի կազարմա մտանք ու, մեր ջահելական էներգիայով, կատակներ էինք անում, գոռգռում, մի կապիտան մետեցավ, թե՝ տղերք, էս ինչի՞ վրա եք էսքան ուրախանում, մի հատ եկեք ծելեվիզրի մոտ, տեսեք, թե ձեր մոտ ինչ ա կատարվում: Ինքը նկատի ուներ, որ երկրաշարժ ա եղել: Բայց երբ մենք առաջին կադրերը տեսանք, ուղղակի մտածեցինք, թե ադրբեջանցիք հերթական անգամ Նոյեմբերյանի գյուղերից էլի տուն են պայթեցրել, անասնագոմ են վառել և այլն: Բնական է, որ սկսեցինք ռուսներին բացատրել, որ թուրքերը սենց գազանություններ ամեն օր են անում: Էն ժամանակ ամեն մեկս մի Հենրիկ Իգիթյան ու Վիկտոր Համբարձումյան էինք, ամեն տեղ ագիտացիա էինք անում, որ Միացում պետք ա լինի և այլն: Միայն մի քանի վայրկյան հետո հասկացանք, որ թուրքի վայրագության կադրերը չեն, այլ՝ երկրաշարժի, որովհետև մի լեննականցի տղա գոռաց. «Ծո, ըսիգ մեր մայլեն է ...»:

Ի՞նչ եմ ուզում ասել. եթե հիմա կան մարդիկ, ովքեր չեն իմանում, թե ի՞նչեր են քաշել էդ մարդիկ թուրքերի ձեռը, թող համեմատեն երկրաշարժի ու դրա հետևանքների հետ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6779

Մեկնաբանություններ