ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ԵՍ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ԴԱՎԱՃԱՆԵԼ»

«ԵՍ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ԴԱՎԱՃԱՆԵԼ»
02.11.2010 | 00:00

ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ (Կոտայքի մարզպետ)
-Պարոն Շահգալդյան, Կոտայքի մարզը, քաղաքական առումով, բավականին հետաքրքիր, եթե չասեմ` խիստ էկզոտիկ, «տեղակայում» ունի. ինչպե՞ս են այնտեղ հարաբերությունները ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև։ Կա՞ն շփումներ, հաղորդակցության եզրեր:
-Ինչո՞ւ չկան, մենք ապրում ենք նույն երկրում, նույն մարզում, և բոլորս միմյանց հետ շատ նորմալ շփվում-հարաբերվում ենք:
-Ծառուկյանի հետ էլ ե՞ք շփվում-հարաբերվում:
-Իհարկե, շփվում ենք: Ծառուկյանի հետ ես շա՜տ ջերմ հարաբերություններ ունեմ:
-Ապրե՜ք, ՀՀԿ-ի ականջը խուլ: Փաստորեն, վերջինիս և ԲՀԿ-ի հետ քաղաքական «գետնին» վրա` ոչ մի պրոբլեմ, ոչ մի հարց:
-Բացարձակապես: Մենք 2007-ին միասին ընտրությունների ենք գնացել, 2008-ին միասին ընտրությունների ենք գնացել, որևէ խնդիր, որևէ հարց չի առաջացել, կարծում եմ` չի էլ առաջանա:
-Փաստորեն, հերքում եք` «վերևինները կռվում են, ներքևինները հատուցում» փիլիսոփայությունը. այն ձեր մարզում և Ձեր դեպքում չի աշխատում:
-Չի՜ աշխատում:
-Շարունակենք «գործազրկության» թեման. Վայոց ձորի նախկին մարզպետը ՀՀԿ-ական էր, հետո դարձավ ԲՀԿ-ական, կարո՞ղ է` Դուք էլ փոխեք Ձեր կողմնորոշումը` շատ լավ հարաբերությունների պատճառով:
-Որպեսզի այդ հարցն ինձ տաք, պիտի գնաք, ծանոթանաք իմ կենսագրությանը և իմ կենսագրությունը կարդալով` իմանաք այդ հարցի պատասխանը, իմանաք, որ ես մի անձնավորություն եմ, որը երբեք իր սկզբունքներին չի դավաճանել: Երբե՛ք:
-Էլի ապրեք. ԲՀԿ-ի ականջը խուլ: Բայց գործազրկության թեման դեռ շարունակենք, բա էդ ինչո՞ւ են ուզում Ձեզ գործից հանել:
-Ի՜նչ են ուզում անե՞լ:
-ՈՒզո՜ւմ են Ձեզ գործից հանել, ՀՀԿ-ին շատ նվիրված մեկին դարձնել Կոտայքի մարզպետ, ինչպես դարձրին Արարատում, ինչպես դարձրին Գյումրիում:
-Ես կարծում եմ, որ դա անիմաստ հարց է` Ձեր կողմից ինձ ուղղված: Չկա այս պահի դրությամբ նման խնդիր:
-Ձեզ վստահեցրե՞լ են այդ հարցում:
-Այսինքն` ո՞վ պետք է վստահեցնի:
-ՈՒմ հետ «լավ հարաբերությունների» մեջ եք:
-Եթե ես շարունակում եմ պաշտոնավարել, ինչպե՞ս պիտի վստահեցնեն` վեքսի՞լ պիտի տան, երաշխավորագի՞ր. այսօրվա դրությամբ ես աշխատում եմ:
-Ապրեք, բայց ասում են` առավոտն ավելի իմաստուն է, քան գիշերը:
-Նու, դրա ռուսական տարբերակն ավելի լավ է հնչում, մի փորձեք ռուսական ասացվածքները թարգմանել հայերեն:
-«Ռազմավարական» ինչպիսի՜ գործընկերություն. և՞:
-«Ե՛վ», ես դեռևս զբաղեցնում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնը, երբ կլինի կառավարության համապատասխան որոշում...
-Այնժամ կդառնաք երիտթոշակառո՜ւ: Ի՞նչ կանեք այդ ժամանակ:
-Ես սովետական երկրի ժամանակ էլ բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, ինչի՞ եք կարծում, որ ես երիտասարդ թոշակառու կդառնամ. ես ունեմ մասնագիտություն, որին շատ լավ տիրապետում եմ։ Մասնագիտությամբ ինժեներ եմ, աշխատանք ո՜նց էլ լինի, կգտնեմ:
-Ինժեներ «նինչե նե վ մոդե»:
-Ինժեները մոդայի հետ կապ չունի, ինժեները կապ ունի ուղեղի հետ, գիտելիքների հետ, կարողությունների հետ:
-Իսկ լրագրողների՞ հետ:
-Հա՜, լրագրողների հետ էլ կապ ունի:
-Չե՜ք սիրում լրագրողներին:
-Ինչի՞ չենք սիրում, ընդհակառակը:
-Նրանք անտանելի՜ են:
-Ինչի՞ են անտանելի, շատ էլ լավ են։ Օրինակ` Դուք. ինձ ահագին լիցքեր տվեցիք` դրական լիցքեր հաղորդեցիք, ու ոչ մի հատ էլ անտանելի չեք:
-Հա, ես էդպիսի թրեյնինգներ անում եմ հարցազրույցների ժամանակ, բայց վերադառնանք Ձեր գործազրկության թեմային. բոլոր դեպքերում, ասում են, որ Ձեզ պաշտոնանկ կանեն:
-Թող իրականություն դառնա, նոր կտեսնենք, ինչո՞ւ եք այդքան շտապում:
-Իսկ Դուք պատրա՞ստ եք այդ հարվածին:
-Նախ` ես մտածում եմ, որ դա հարված չէ: Ցանկացած պետական պաշտոնյա պաշտոնը ժառանգություն չի ստանում, իսկ ես առայժմ պաշտոնավարում եմ, ու ոչ մեկը թող զուր հույսեր չփայփայի:
-«Չփայփայելու» հորդորն ուղղում եք Սաշիկ Աֆյանի՞ն. նա, ասում են, վերցնելու է Ձեր պաշտոնը:
-Ես չեմ կարծում, որ Սաշիկ Աֆյանն այդպիսի նպատակ կամ ցանկություն ունի:
-Բա ո՞վ ունի նման ցանկություն, Ձեր խոսքն ո՞ւմ էր ուղղված` հանրապետության նախագահի՞ն:
-ՈՒրեմն` հանրապետության նախագահը ցանկացած պահի կարող է ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել: Ես, ինչպես տեսնում եք, և ինչպես ասացի` առայժմ պաշտոնավարում եմ, և ցանկություն ունեմ պաշտոնավարելու: Երկա՜ր:
-Որ գնացել էիք արձակուրդ, բոլորն սպասում էին, որ էլ հետ չեք գա, որ «պաշտոնավարեք»:
-Ամեն արձակուրդ գնալուց առաջ, ամեն արձակուրդից վերադառնալուց հետո այդպիսի խոսակցություններ լրագրողներն իրենք ասում-իրենք լսում են:
-Որովհետև չար են ու թունավոր: Համ էլ` նախանձ են, նախանձ: Պարոն Շահգալդյան, Ձեր կրծքանշանից ակնհայտորեն երևում է, որ Դուք իրականում կարկառուն ՀՀԿ-ական եք, հրեն նայեք` օրինակ էն ԲՀԿ Վայոց մարզպետ Բագրատյանը կրծքանշանը չի «կապել»: Պարոն Շահգալդյա՜ն, ի՞նչ եք կարծում` ձեր մարզում ԲՀԿ-ն է ուժե՞ղ, թե՞ ՀՀԿ-ն:
-Եթե Դուք ինձ ասեք կուսակցության ուժեղ կամ թույլ լինելը որ չափորոշիչներով է որոշվում, ես էլ Ձեզ կասեմ` ո՛ր կուսակցությունն է Կոտայքում ուժեղ:
-Պարզ չէ՞. ընտրական ձայների «չափորոշիչով»:
-Կարող եք դրանում չկասկածել` Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
-2007-ին ո՞ր կուսակցությունն առավել շատ ձայն ստացավ մարզում:
-Մոտ` հավասար... ես քննարկումից ուշացա, գնա՞մ:
-Գնացեք:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ