ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՄԻԱՅՆ ԱՆՍԻՐՏ, ԹԵԹԵՎԱՄԻՏ ԿԱՆԱՅՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԱՌԱՆՑ ՔԱՇՎԵԼՈՒ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ «ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԻՑ»

«ՄԻԱՅՆ ԱՆՍԻՐՏ, ԹԵԹԵՎԱՄԻՏ ԿԱՆԱՅՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԱՌԱՆՑ ՔԱՇՎԵԼՈՒ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ «ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԻՑ»
16.04.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Նա գրում էր ինձ. «Այո՛, ես չուզեցի արտահայտվել այն պահին, երբ պատվարժան ծեր պարոնը հարց տվեց` լա՞վ է գեղեցիկ լինելը։ Ես ամբողջովին ինձ կորցրի ու լուռ նստել էի։ Սաստիկ շփոթվեցի ու թույլ տվեցի, որ ուրիշները խոսեն։ Ի դեպ, ես բնավ այնքան էլ գեղեցիկ չեմ. հավանաբար` գեղեցիկ եմ միայն կիսով չափ։ ՈՒրիշները նույնպես չէին հասկանա կամ էլ սխալ կմեկնաբանեին։ Բայց Ձեզ կարող եմ ասել առանց քաշվելու։ Դուք կհասկանաք ինձ, և այդ պատճառով է, որ այդքան հոժարակամ և ազատ զրուցում եմ Ձեզ հետ։ Երիտասարդ հասակում երեխայական հետաքրքրությամբ զմայլվում ես սեփական գեղեցկությամբ։ Հաճույքով նայում ես հայելուն և չափազանց ուրախանում և` օ՜հ, ինչ լավ կլիներ` ավելի գեղեցիկ լինեի։ Սակայն ավելի ուշ, երբ, գուցե, դարձել ես իսկական գեղեցկուհի, այդ ուրախությունն անհետանում է։ Ո՞Ւր։ Հավատացե՛ք ինձ, ես շատ եմ տառապել ու շատ խորհել։ Այն անհետանում է ուրիշների վերաբերմունքից։ Բավական է կինը, որը համարվում է գեղեցիկ, ներս մտնի ինչ-որ տեղ` անմիջապես հետևում են կարծիքներ և ասեկոսեներ։ Նա զգում է, որ իրեն զննում են, հատուկ ուշադրություն նվիրում, նա ի ցույց է հանված, այսպես ասած, գիտակներին, և նրանք գնահատական են տալիս... Տղամարդիկ նայում են վավաշոտությամբ, կանայք` քննադատաբար կամ նույնիսկ հեգնանքով։ Բավական է ընդամենը մի անգամ նկատել հայացքների այդ խաչաձևումը, և երկար ժամանակ կկորցնես անմիջականությունդ, ամեն ինչ կդառնա տանջալից, ու կմնաս նստած` այնքա՜ն դժբախտ։ Հետո կարկտի պես տեղում են տափակ հաճոյախոսություններ, որոնց կարիքը մենք ամենևին չենք զգում։ Մենք, կանայք, իսկույն զգում ենք, թե ինչ տպավորություն ենք թողնում մարդկանց վրա «հմայիչի» և «գեղեցիկի» մասին։ Այդ խղճուկ ու տափակ ճառերը կարող են շոյել ու գրավել մեզնից ամենասնափառներին միայն։ Իսկ եթե այդ անխուսափելի հաճոյախոսություններն արտահայտվում են նաև ուրիշ կանանց ներկայությամբ, զայրույթով ես բռնվում. և դա նույնպես համարում են «հիանալի»։ Եվ որպես հետևանք` նախանձ և խանդ, անիրավացիորեն և շատ վիրավորական. ու դրանց հետ մեկտեղ` ակնհայտ չարախնդություն, որը հարկավոր է չնկատել։ Ստիպված ես վճարել քո աչքերի համար, այն բանի, որ նրանք մեծ են ու կապույտ, որ նրանք փայլում են. քո ժպիտի համար, որի մասին մեկ անգամ ասվել էր, թե «նրա լույսը թափանցում է ուղիղ սրտի մեջ», ու այլ բաների համար ևս։ Իրականում գեղեցկուհին չպետք է գեղեցիկ լինի, որ չվիրավորի ուրիշներին։ Նրան պարզապես չեն ներում իր գեղեցկության պատճառով։ Բայց ես դեռ չասացի իսկական դժբախտության մասին։ Մարդկանց մեծամասնության համար կնոջ գեղեցկությունը լոկ նրա արտաքինն է։ Հիանում են նրա մարմնով և տենչում այն. օ՜հ, այնքա՜ն հաճախ, այնքա՜ն գռեհիկ, առանց այլևայլության ցանկանում այն։
Նրան հարկավոր չէ խելացի, նուրբ, կրթված լինել։ Հոգևոր լինելու հետ էլ նա կարող է ոչ մի ընդհանուր բան չունենալ։ Այդ ամենն «ավելորդ է», ինչպես ձեռքի վեցերորդ մատը։ Տղամարդիկ նայում են մեզ, և նրանց հայացքը դառնում է ծանր, պղտոր ու հիմար։ Մեր հոգու նկատմամբ, ինչքան էլ նա հարուստ և նուրբ լինի, նրանք հազիվ թե ընդունակ լինեն ցուցաբերելու իսկական ուշադրություն։ Ինչքան հաճախ եմ զգացել, երբ ինչ-որ մեկն անտարբեր անցնում է կողքովս, նկատելով միայն իմ, այսպես կոչված, գեղեցկությունը։ Այդ պատճառով որքա՜ն դժվար է դառնում մեզ համար իսկական հոգևոր մերձեցումը, հիրավի բարեկամությունը։ Խելացի տղամարդիկ հաճախ երկչոտ են, մեզ հիմար և դատարկ են համարում։ Իսկ ոմանք, ովքեր հեշտությամբ համարձակվում են մոտ գալ մեզ, ինքնավստահ են ու հանդուգն և սովորաբար ոչինչ չգիտեն հոգևոր հարստության, կամ էլ` ճշմարիտ բարեկամության մասին։ Եթե հնարավոր լիներ ոչ միայն բոլորի, այլ միայն մի քանիսի` ընտրյալների համար գեղեցիկ լինել, շատ ավելի լավ կլիներ։ Բայց այդպես չի լինում։ Այդ պատճառով ես հաճախ ստիպված եմ ասել ինքս ինձ. մինչև մարդիկ չսովորեն խնայել գեղեցիկ կնոջը, գեղեցկությունն ավելի շուտ բեռ կլինի, քան երջանկություն, ավելի շուտ` տանջանք, քան խնդություն, և միայն անսիրտ, թեթևամիտ կամ հիմար ու չար կանայք կկարողանան առանց քաշվելու բավականություն ստանալ սեփական «գեղեցկությունից»։
Կարո՞ղ է, արդյոք, գեղեցիկ լինել հիմար կամ չար կինը, ես չգիտեմ։ Այս հարցին Դո՛ւք պիտի պատասխանեք։ Ի նշան երախտագիտության իմ անկեղծության համար»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ