Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ադրբեջանը Տեղում սահմանազատում է արել

Ադրբեջանը Տեղում սահմանազատում է արել
19.06.2024 | 10:04

Ըստ Տեղ բնակավայրի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի ադրբեջանցիները, որոնք օկուպացրել են Տեղ գյուղի հարակից ՀՀ տարածքները, միակողմանի փշալար են քաշել՝ սահմանազատում են արել իրենց վերահսկողության տակ թողնելով Նիկոլի օրոք օկուպացված ՀՀ տարածքները:

Իրենց հերթին, ըստ Զեյնալյանի, հայերն էլ իրենց կանգնած տեղում են փշալարեր քաշել:

Ստացվում է, որ Բաքուն միակողմանի, առանց որևէ քարտեզի և, ընդհանրապես, պայմանավորվածության, սահմանազատում է արել իր վերահսկողության տակ թողնելով ՀՀ օկուպացված հողերը:

Իսկ Նիկոլը երեկ (17.06.2024-irates.am) Սյունիքի մի քանի գյուղերի բնակիչներին լոլոներ էր կարդում ու, ինչպես միշտ, խաբում էր, թե եթե սահմանազատում լինի, ապա Բաքուն պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքներից, մենք էլ՝ իրենց տարածքներից:

Ինչպես և սպասվում էր, Բաքուն միկաողմանի ի՛նչ ցանկանում անում է և թքած ունի Նիկոլի վրա:

Ալիևը բազմիցս է ասել, որ ադրբեջանական զորքերը երբեք դուրս չի բերելու ՀՀ որևէ տարածքից:

Դե շարունակեք Նիկոլ հանդուրժել և հավատալ այդ կեղծարարին ու սուտասանին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ