Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Եթե «կուլ տանք» այն անարգանքը, որ տեղի ունեցավ մայիսի 28-ին Սարդարապատում, Հայաստանում հաստատվելու է Փաշինյանի բացարձակ դիկտատուրա

Եթե «կուլ տանք» այն անարգանքը, որ տեղի ունեցավ մայիսի 28-ին Սարդարապատում, Հայաստանում հաստատվելու է Փաշինյանի բացարձակ դիկտատուրա
02.06.2024 | 20:22

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։

Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Մի քանի անգամ հրապարակավ ասել եմ, որ եթե «կուլ տանք» այն անարգանքը, որ տեղի ունեցավ մայիսի 28-ին, երբ ոստիկանները փորձում էին արգելել Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր, Հայաստանում հաստատվելու է Փաշինյանի բացարձակ դիկտատուրա:

Նարեկի և Վազգենի պատմությունը դրա մասին է:

Էս ամեն ինչը սրանով չի ավարտվելու, եթե հանդուրժենք տղերքի կրկնակի կալանավորումը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ