-
14.01.2013|
15:46
Հայոց լեզվի և գրականության շտեմարանների հարգելի հեղինակներ, հրապարակում եմ 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղի ֆեյսբուքով ինձ ուղղված նամակը, որն անհանգստացրեց ինձ: «Բարև Ձեզ տիկին Բախշյան, մի խնդրանք ունեմ: Միակ մարդը, ով կլսի ինձ, կարծում եմ` Դուք եք:
-
13.01.2013|
16:48
Երբ մարդը ոստիկան կդառնա կարգ ու կանոն հաստատելու նպատակով, այլ ոչ թե անկարգությունների հաշվին փող աշխատելու համար:
Երբ մարդը դատավոր կդառնա արդարութուն հաստատելու նպատակով, այլ ոչ թե անարդարության հաշվին փող աշխատելու համար:
-
11.01.2013|
18:35
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն օրերս «խիստ անձնական» գրառում է տեղադրել իր «պատին».
Չխախտելով քաղաքավարության նորմերը` նա բառացիորեն խնդրել է բոլոր «ծանոթ-անծանոթ», «հեռու և մոտ» ընկերներից և իր էջի բաժանորդներից
պահպանել ՖԲ-ում իր հետ շփվելու վիրտուալ վարքականոնի հետևյալ սկզբունքները.
-
09.01.2013|
17:10
Հայը ճորտ չի եղել խորհրդային պետության մեջ: Ճորտին չեն ինդուստրիալիզացնում, շենացնում, նպատակաուղղված կերպով չեն ստեղծում բարգավաճման համար համապատասխան պայմաններ, ավերակների մեջ գտնվող երկրում չեն զբաղվում ամեն տեսակի շինարարությամբ: Չի՛ լինում այդպիսի ճորտ:
-
09.01.2013|
17:02
Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ, իշխանության կգան նոր ուժեր, որոնք կվարվեն այնպես, ինչպես նախորդները: Շատ բան կփոխվի, եթե հաջողվի ցանկացած ճանապարհով ստեղծել հզոր տնտեսություն: Դրա համար հարկավոր է առաջին հերթին լուծել ԼՂՀ-ի խնդիրը: Միայն պատերազմը բացառելուց հետո կարելի է անցնել տնտեսության զարգացման խնդիրներին, միայն այդ դեպքում Հայաստանը կդառնա ներդրումների համար հարմար երկիր:
-
08.01.2013|
16:04
Լրատվական որոշ կայքերի «վերլուծական» հրապարակումները, ինչպես նաև որոշ ակտիվիստների գրառումները 2013-ում ավանդաբար սկսվեցին «քննադատություններով»:
-
04.01.2013|
21:29
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս` Արեգակ բառերից) կամ արևամերձ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն կմ է, որն ընդունված է որպես աստղագիտական միավոր (ա.մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կմ-ի սահմաններում: Այդ պատճառով է փոփոխվում նաև Արեգակի տեսանելի անկյունային չափը (31.6′–32.7′ սահմաններում), որի, ինչպես նաև Լուսնի անկյունային չափերի փոփոխման հետևանքով Արեգակի խավարումների ժամանակ Լուսինը երբեմն ամբողջությամբ, իսկ երբեմն էլ մասամբ է ծածկում Արեգակի սկավառակը (համապատասխանաբար դիտվում է լրիվ կամ օղակաձև խավարում):
-
03.01.2013|
14:28
2013-ը Սև օձի տարի է: Բայց մի կարծեք, որ օձը կարող է միայն խայթել և նրա թույնը մահացու է: Օձը խայթում է, երբ հարձակվում են իր վրա, իսկ նրա թույնը բուժիչ է համապատասխան կիրառման դեպքում: Բայց օձը չի սիրում կեղծ ակտիվություն և հաջողություն խոստանում է մտավոր ու ստեղծագործական աշխատանքով զբաղվողներին: Օձը չի սիրում շռայլ ծախսեր, բայց շռայլ է իսկական զգացմունքների դեպքում:
-
31.12.2012|
11:53
Մեծ Բրիտանիայի գեղեցկության թագուհի երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը, արքայազն Ուիլյամսի կինը: Նրա քույրը` Պիպան, երկրորդից նահանջել է հինգերորդ հորիզոնականը:
-
30.12.2012|
13:57
Իմ պատկերացմամբ՝ մեր ազգի գլխավոր խնդիրը անհատի հոգեբանության ու գիտակցության մեջ ընդհանուրից ԲՈՅԿՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ զգացողության դոմինանտության առկայությունն է եղել և դեռ շարունակում է լինել: