ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է

Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է
31.07.2024 | 06:55

ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը, այլ խոսքով՝ Փաշինյանի «գրպանի» ՍԴ-ն «օրինականացրել» է նրա չհիմնավորված կալանքը:

Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է:

Նա անազատության մեջ է Փաշինյանի քինախնդրության և պատերազմի պարտության պատասխանատվությունը զինվորականների վրա բարդելու մոլագար մտադրության պատճառով:

Կգա ժամանակը մանրամասն կխոսեմ այն մասին, թե ինչպես են Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին:

Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել, իր արկածախնդիր քաղաքականությամբ մոտեցրել է պատերազմը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ