05.11.2024|
12:24
1968 թ․ ավարտեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, և մեր կուրսը մեկ ամսով արտադրական գործուղման ուղարկեցին Մոսկվա։ Մոսկվայում մեզ տեղավորեցին «Սոկոլ» ուսանողական համալիրի հանրակացարանում։ Երկսենյականոց մի համարում տեղավորվեցինք ժողովրդի և հատկապես մտավորականության շրջաններում արդեն հայտնի երգիչ Խորեն Պալյանը, Սարգիս Բաղդասարյանը (որը հետագայում նույնպես ճանաչվեց և սիրվեց ժողովրդի կողմից որպես ազգագրական երգերի անզուգական կատարող) և ես։