ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Մենք գերբնական ոչինչ չենք ուզում Իրանից»

«Մենք գերբնական ոչինչ չենք ուզում Իրանից»
26.07.2012 | 13:58

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով Թեհրանի արձագանքը ԼՂՀ նախագահական ընտրություններին, ասել է, որ Իրանը մտածելու տեղիք է տալիս: «Շատ երկրներ, ինչպես Թուրքիան, Ռուսաստանը և մյուսները, որ ավելի հեռու են մեզնից, բավականաչափ հստակ դիրքորոշում դրսևորեցին անջատողականների «ընտրությունների» վերաբերյալ, որ ավելի տարակուսելի է դարձնում Իրանի տեսակետը»,- ասել է քաղաքագետը: Նա ընդունում է, որ վերջերս Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվել են, բայց «դա չի նշանակում, որ Իրանն իրավունք ունի փոխելու իր տեսակետը այնպիսի արմատական հարցում, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի խնդիրը»: «Անհստակությունը և Իրանի դիրքորոշման երկիմաստությունը մտածելու տեղիք է տալիս, որ Իրանն աջակցում է Հայաստանին: Դա անհաղթահարելի արգելքներ է ստեղծում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար: Մեր բարեկամական դիրքորոշումը հարավային հարևանի նկատմամբ հանգում է փոխադարձ հարգանքի պոստուլատին, որն անհնար է առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման: Մենք Թեհրանից գերբնական ոչինչ չենք ուզում` ընդամենը Բաքվի ինքնիշխանության ճանաչումը Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված ամբողջ տարածքի վրա»,- ասել է Վելիզադեն:

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ