38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Այս մար­դիկ չեն սի­րում մեր ժո­ղովր­դին, պատ­րաստ չեն նրա հոգ­սը կրե­լու՝ ա­ռանց պարգևավ­ճա­րի»

«Այս մար­դիկ չեն սի­րում մեր ժո­ղովր­դին, պատ­րաստ չեն նրա հոգ­սը կրե­լու՝ ա­ռանց պարգևավ­ճա­րի»
25.12.2020 | 00:53

«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՍԱՐԳՍ­ՅԱ­ՆԻ հետ:

(Նախորդ մասը)


-Պա­րոն Սարգ­սյան, Ձեր խոս­քում նշե­ցիք, որ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք գլ­խատ­վեց, աս­պա­րե­զից հե­ռաց­վեց մտա­վո­րա­կա­նու­թյու­նը: Բնավ չպաշտ­պա­նե­լով ներ­կա իշ­խա­նու­թյան վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ այ­դու­հան­դերձ պի­տի նկա­տեմ, որ մտա­վո­րա­կա­նու­թյան դեմ ար­շավն այս եր­կու տար­վա ըն­թաց­քում չէ, որ սկս­վել է: Մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, ա­ռողջ միտ­քը գլ­խատ­վել, ար­ժեզ­րկ­վել է ան­կախ Հա­յաս­տա­նի բո­լոր ղե­կա­վար­նե­րի օ­րոք՝ սկ­սած մտա­վո­րա­կան ա­ռա­ջին նա­խա­գա­հից, վեր­ջաց­րած հա­ջորդ եր­կու կու­սակ­ցա­կան գոր­ծիչ նա­խա­գահ­նե­րով: Ին­չու՞ մեր ան­կա­խա­ցած երկ­րում եր­բեք չգ­նա­հատ­վեց մտա­վո­րա­կա­նը, ին­չու՞ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ղե­կա­վար­ներն այդ­պես ա­տե­ցին միտ­քը, գի­տե­լիքն ու դրանց կրող­նե­րին:
-Ե­կեք հի­շենք Կա­րեն Դե­միր­ճյա­նի իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ մտա­վո­րա­կա­նու­թյան նկատ­մամբ ցու­ցա­բեր­ված վե­րա­բեր­մուն­քը, նրա շր­ջա­պա­տի ան­ձանց, ո­րոնք մեր մտ­քի նշա­նա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էին, իսկ շր­ջա­պա­տում բա­ցառ­ված էին, այս­պես կոչ­ված, փն­թի և մա­կա­նու­նա­վոր, ար­ժե­քա­յին նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող ան­ձինք: Մտա­վո­րա­կա­նը ե­ղել է ան­հան­դուր­ժող, քն­նա­դա­տող, հա­սա­րա­կա­կան ա­րատ­նե­րը հա­մար­ձա­կո­րեն բարձ­րա­ձայ­նող՝ իր ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ, խոս­քով, կեց­ված­քով: Կա­րեն Դե­միր­ճյան պե­տա­կան գործ­չի հայ­րե­նա­սի­րու­թյան և գի­տե­լի­քի հա­մադր­ման ար­դյուն­քում էր մտա­վո­րա­կա­նի կարևո­րու­մը: Իսկ ե­թե ղե­կա­վա­րը չու­նի հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյուն, չու­նի հա­մա­պա­տաս­խան ի­մա­ցու­թյուն, բնա­կա­նա­բար նա այդ տե­սա­կին ոչ թե դաշ­նա­կից, այլ թշ­նա­մի է: Ես կար­ծում եմ, որ ներ­կա­յիս ի­րա­կա­նու­թյու­նը եր­կար ժա­մա­նակ նա­խա­պատ­րաստ­վել է՝ բա­ցա­հայտ կամ ոչ. չե­զո­քաց­նել մտա­վո­րա­կա­նի մար­տու­նակ տե­սա­կը, ո­րը ներ­կա­յաց­նում է ազ­գա­յին, պե­տա­կան շա­հեր, այլ ոչ՝ անձ­նա­կան: Այ­սինքն՝ մտա­վո­րա­կա­նը ա­նանձ­նա­կան կյան­քով և նվի­րու­մով օժտ­ված անձ­նա­վո­րու­թյուն է: Չեմ կար­ծում, թե այ­սօր­վան­նե­րը եր­կն­քից ի­ջած այլ­մո­լո­րա­կա­յին­ներ են: Նրանց հա­մար տա­րի­ներ շա­րու­նակ հա­մա­պա­տաս­խան հող էր նա­խա­պատ­րաստ­վել:
-Ան­շուշտ, հա­կա­ռակ դեպ­քում այս­պի­սի «ար­դյուն­քի» չէին հաս­նի:
-Ա­յո՛: Կար­ծում եմ, հետևո­ղա­կա­նո­րեն մշակ­ված լուրջ ծրա­գիր է: Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­դուգն են և ան­հայ­րե­նիք: Այս մար­դիկ չեն սի­րում մեր ժո­ղովր­դին, պատ­րաստ չեն նրա հոգ­սը կրե­լու՝ ա­ռանց պարգևավ­ճա­րի, հետևա­բար պատ­րաստ են նաև ա­մեն մի սր­բու­թյուն բարձր պարգևավ­ճա­րով հանձ­նե­լու թե­կուզ թշ­նա­մուն: Մար­դիկ հայ­տա­րա­րում են, որ չեն կա­րող նվի­րյալ լի­նել 300 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձով: Սա ցի­նիզ­մի գա­գաթ­նա­կետն է: Ե­թե նվի­րյալ չես, ին­չու՞ ես ե­կել իշ­խա­նու­թյան: Հա­մաշ­խար­հա­յին բան­կից և սփյուռ­քից մու­րում ես գու­մար­ներ ու պարգևավ­ճար­ներ հատ­կաց­նում: Զա­վեշտ է:
-Այդ մարդ­կանց ես և ինձ նման շա­տե­րը կա­րող ենք հան­գա­մա­նո­րեն բա­ցատ­րել, թե ինչ­պես կա­րե­լի է նվի­րյալ լիե­նել՝ շատ ա­վե­լի պա­կաս աշ­խա­տա­վար­ձի դի­մաց:
-Դա հա­սու չէ նրանց: Սրանք, ըստ իս, ա­տում են մեր եր­կիրն ու ժո­ղովր­դին: Ա­տում են՝ բա­ռիս բուն ի­մաս­տով: Այս երկ­րում ե­րե­սուն տա­րի օ­րեն­քը շր­ջան­ցե­լով են ապ­րել: Մեր գրող­նե­րից շա­տե­րը փոր­ձել են հաս­կա­նալ, թե ով է վեր­ջա­պես հա­յը, ինչ­պի­սին է նրա բնույթն ու էու­թյու­նը, ինչ­պես կա­րե­լի է նրան բնո­րո­շել: Բայց այդ­պես էլ ոչ ո­քի չի հա­ջող­վել դա: Գու­ցե պի­տի մտա­ծենք ինչ ա­նել, որ հա­յը հայ մնա, որ իր դեմ­քը չկորց­նի, իր ազ­գա­յին դի­մա­գի­ծը չկորց­նի: Մեր առջև հի­մա լուրջ մար­տահ­րա­վեր­ներ են կանգ­նած՝ գո­յա­բա­նա­կան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով: Հա­վա­նա­բար, անհ­րա­ժեշտ է վե­րա­բեր­մունքն ամ­բող­ջո­վին փո­խել կր­թու­թյան նկատ­մամբ: Այ­սինքն՝ պի­տի կր­թենք մի նոր տե­սա­կի, գու­ցե և խիստ պահ­պա­նո­ղա­կան, միևնույն ժա­մա­նակ ար­դի գի­տե­լի­քին տի­րա­պե­տող սե­րունդ, ո­րը կդի­մա­նա այդ մար­տահ­րա­վեր­նե­րին: Ե­թե խնդ­րի լու­ծու­մը թող­նենք կգմս-ա­կան­նե­րին, մենք կկոր­ծան­վենք: Միան­շա­նակ մեր դպ­րոց­նե­րը պետք է տան ազ­գա­յին կր­թու­թյուն: Բայց այդ կր­թու­թյու­նը նախ և ա­ռաջ պի­տի ու­նե­նա ո­րակ: Ես անգ­լիա­կան դպ­րոց եմ ա­վար­տել, բայց մտա­ծում եմ հա­յե­րեն, գրում եմ հա­յե­րեն, ապ­րում եմ հա­յե­րեն: Եվ անգ­լե­րեն էլ խո­սում, գրում, կար­դում եմ՝ կար­ծեմ ոչ շատ վատ: Ես չեմ հաս­կա­նում, թե ին­չու են ե­լակ ա­ճեց­նե­լու հա­մար մար­դուց պա­հան­ջում անգ­լե­րե­նի կամ եր­կու օ­տար լեզ­վի ի­մա­ցու­թյուն: Ին­չի՞ հա­մար են այս խե­լա­պա­կաս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, այս ան­միտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ ա­նում է այ­սօր­վա վար­չա­պե­տը: Այդ ա­պու­շու­թյամբ ուղ­ղա­կի ծաղ­րում է մարդ­կանց:
-Հա­ման­ման մի պատ­մու­թյուն հի­շե­ցի: Հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սած սփյուռ­քա­հայ մի ի­րա­վա­բան (ա­նու­նը չեմ հի­շում, թող նե­րի ինձ) հար­ցազ­րույց տա­լիս պատ­մեց, որ ու­սա­նող ժա­մա­նակ ֆի­նան­սա­կան դժ­վա­րու­թյուն­ներ է ու­նե­ցել և կար­դա­ցել է հայ­տա­րա­րու­թյուն, թե մե­ծա­հա­րուստ մի հայ ըն­տա­նիք իր տա­նը սպասք լվա­ցո­ղի աշ­խա­տանք է ա­ռա­ջար­կում: Գնա­ցել է, ներ­կա­յա­ցել և ա­ռա­ջար­կել իր ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Տան­տե­րե­րը հարց են տվել. «Ֆրան­սե­րեն գի­տե՞ս»: Նա հար­ցին պա­տաս­խա­նել է շատ տրա­մա­բա­նա­կան հար­ցով. «Ին­չու՞, ձեր ափ­սե­նե­րը ֆրան­սե­րե՞ն են խո­սում»: Ա­հա թե մարդ­կա­յին սնա­փա­ռու­թյու­նը, ե­թե չա­սենք՝ ա­պու­շու­թյու­նը, մինչև ուր կա­րող է հաս­նել:
-Ամ­բողջ ցավն այն է, որ այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րը եր­կիրն ի­րեն­ցը չեն հա­մա­րում: Դրա հա­մար էլ երկ­րի, ինչ­պես և հա­յե­րե­նի հետ վար­վում են, ինչ­պես ու­զում են: Եվ ինչ ագ­րե­սիա, ինչ չա­րու­թյուն կա նրանց ճա­ռե­րի մեջ: Վար­չա­պե­տը սպառ­նա­լիք­ներ է տե­ղում ան­վերջ մեր ժո­ղովր­դի հաս­ցեին, սա­կայն չի հա­մար­ձակ­վում այդ տո­նայ­նու­թյամբ խո­սել ա­զե­րի իր գոր­ծըն­կե­րոջ հետ:

-Ադր­բե­ջանն ինչ հնա­րա­վոր և անհ­նա­րին ծաղ­րու­ծա­նա­կի ձևեր կան, կի­րա­ռում է այս վար­չա­պե­տի նկատ­մամբ: Չէ՞ որ նա վաս­տա­կել է այդ վե­րա­բեր­մուն­քը:
-Ա­յո՛, բայց դա իմ ար­ժա­նա­պատ­վու­թյունն է վի­րա­վո­րում: Ես թքած ու­նեմ դրա ար­ժա­նա­պատ­վու­թյան վրա: Ե­թե նա այդ պաշ­տոնն ու­նի, ու­րեմն իմ եր­կիրն է ներ­կա­յաց­նում, իմ ազգն է ներ­կա­յաց­նում: Ի՞նչ ի­րա­վուն­քով է թույլ տա­լիս, որ իմ եր­կիրն ու ազ­գը նսե­մաց­վի իր պատ­ճա­ռով: Նա եր­կի­րը տրո­հում է մա­սե­րի: Հայ­տա­րա­րում է, թե մեր դի­վա­նա­գետ­նե­րը կո­շիկ լպս­տող, թե լի­զող­ներ են: Հի­մա ո՞վ ում կո­շիկն է լպս­տում: Եվ ին­չու՞ է իմ երկ­րի վար­չա­պե­տը խե­լա­գար, ո­րի պատ­ճա­ռով ես պի­տի ա­մա­չեմ: Մար­դիկ կան, որ գրում են, թե ա­մա­չում են, որ հայ են: Սա ող­բեր­գու­թյուն է: Իսկ ու՞ր մնաց նրա հպարտ քա­ղա­քա­ցին: Սա՞ է հպար­տու­թյու­նը:
-Եվ ինչ ծանր է դր­սում ապ­րող հա­յե­րի հո­գե­վի­ճա­կը: Նաև ֆի­զի­կա­պես են նրանք սպառ­նա­լի­քի տակ: Ես կոնկ­րետ օ­րի­նակ­ներ գի­տեմ, մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն չեմ ա­նում:
-Դր­սում ապ­րող­նե­րը գլուխ­նե­րը կախ են ման գա­լիս: Գո­նե մենք այս­տեղ միա­տարր ենք, օ­տա­րազ­գու վե­րա­բեր­մունք հան­դուր­ժե­լու խն­դիր չու­նենք:
-Ա­յո՛, մենք տանն ենք, գո­նե այն հատ­վա­ծում, ո­րը դեռ մեր տուն է կոչ­վում:
-Դր­սում մեր հայ­րե­նա­կից­նե­րին փոր­ձում են ծաղ­րել, ո­րոշ դեպ­քե­րում նաև թուր­քե­րեն են բարևում: Այս իշ­խա­նու­թյան ա­ռա­ջին քա­յլե­րից մե­կը ե­ղավ պե­տա­կա­նու­թյան ոչն­չա­ցու­մը:
Ի՞նչ է նշա­նա­կում փա­կել սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյու­նը, երբ հայ ժո­ղո­վուր­դը իր պե­տու­թյան ներ­սում չորս ան­գամ պա­կաս է թվա­քա­նա­կով, քան սփյուռ­քում: Սա ուղ­ղա­կի նշա­նա­կում էր սփյուռ­քի հետ կա­պե­րի խզում: Եվ սփյուռ­քի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ կար­գա­վո­րե­լու հա­մար բե­րում են մի տա­րօ­րի­նակ անձ­նա­վո­րու­թյան, ո­րը ոչն­չով երբևէ աչ­քի չի ըն­կել Գլեն­դե­լում թա­ղա­պե­տի մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­րած իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում: Հի­շում եմ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի ա­ռի­թով Էր­դո­ղա­նի ու­նե­ցած ե­լույ­թը, ո­րում նա ա­սում էր, թե սփյուռ­քի և Հա­յաս­տա­նի միջև ե­ղած կա­պե­րը պետք է խզել, ո­րով­հետև սփյուռքն է հիմ­նա­կա­նում ներ­կա­յաց­նում «մեծ ջար­դե­րի» են­թարկ­ված­նե­րի ժա­ռանգ­նե­րին, և հենց սփյուռքն է դր­դում Հա­յաս­տա­նին հետևո­ղա­կան լի­նել Հայ դա­տի հար­ցե­րում:
-Եվ այդ սփյուռ­քի հանձ­նա­կա­տարն էլ մեր թշ­նա­մու տե­սան­կյու­նից շատ շա­հե­կան հոր­դոր­նե­րով ներ­կա­յա­ցավ՝ հայ­տա­րա­րե­լով, թե Հա­յաս­տա­նը պի­տի դառ­նա քրիս­տո­նյա ա­րաբ­նե­րի, հն­դիկ­նե­րի, պա­կիս­տան­ցի­նե­րի ու չգի­տես էլ ում հայ­րե­նի­քը: Ա­սել է թե՝ մեր երկ­րի պաշ­տո­նյա­նե­րը իշ­խա­նու­թյան էին ե­կել ա­մեն գնով թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին հա­ճո­յա­նա­լու ծրագ­րո՞վ:
-Ես կա­սեի ա­վե­լին: Ես սրանց վա­ղուց կո­չել եմ ե­րիտ­հա­յեր: Հրեա­կան ծա­գու­մով ե­րիտ­թուր­քա­կան այդ հան­ցախմ­բի ծրա­գի­րը բո­լո­րիս է հայտ­նի: Սրանք, կա­մա թե ա­կա­մա, գի­տակց­ված թե տխ­մա­րա­բար, այդ ծրագ­րի շա­րու­նա­կու­թյունն են ի­րա­կա­նաց­նում: Եվ պա­տա­հա­կան չէ, որ հի­մա Էր­դո­ղա­նը 1915-ի ցե­ղաս­պա­նու­թյունն է հի­շա­տա­կում, Էն­վե­րին է հի­շա­տա­կում: Իսկ մեր հա­սա­րա­կու­թյունն այն­քան է կտր­վել իր ար­մատ­նե­րից, որ նույ­նիսկ ՈՒ­ջան գյու­ղում՝ Անդ­րա­նի­կի ար­ձա­նի առջև, ի պաշտ­պա­նու­թյուն ի­րենց նո­րօ­րյա կուռ­քի՝ մի խումբ գյու­ղա­ցի­ներ ի փառս նրա բո­ղո­քի ցույց են ա­նում և ընդ­դի­մա­նում վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կան պա­հան­ջող հա­մայն­քա­պե­տին: ՈՒ­ջանն ինձ հա­մար հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող վայր է: Դա այն գյուղն է, որ­տեղ Սո­վե­տա­կան Միու­թյան օ­րոք՝ 1967 թվա­կա­նին, խի­զա­խա­բար դր­վեց Անդ­րա­նի­կի ա­ռա­ջին ար­ձա­նը: ՈՒ­ջանն ինձ հա­մար ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան է­պի­կենտ­րո­նի ար­ժեք ու­նի, մինչ­դեռ այս­տեղ ևս ո­մանց գա­ղա­փա­րազր­կել են: ՈՒ՜ր ենք հա­սել, էս ու՜ր ենք գլոր­վել:
Մենք այ­սօր պի­տի խն­դիր դնենք ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան գո­նե բա­նաձևն ու­նե­նա­լու, ո­րի շուրջ կհա­մախ­մբ­վի թե՛ Հա­յաս­տա­նի, թե՛ հա­մայն աշ­խար­հի հայ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը: Մենք պի­տի բռուն­ցք­վենք, մեր առջև կանգ­նած է լուրջ չա­րիք՝ ի դեմս վար­չա­պե­տի ա­թոռն զբա­ղեց­նո­ղի և նրա թի­մա­կից­նե­րի: Սա ինք­նա­կամ չի հե­ռա­նա, ա­թո­ռը պահ­պա­նե­լու հա­մար նույ­նիսկ կհասց­նի քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի: Բա­ժա­նել, մաս­նա­տել է ազ­գը, հեշ­տաց­րել տի­րե­լու չա­րա­միտ գոր­ծը:

-Այս պա­տե­րազ­մը բազ­մա­թիվ ար­տա­ռոց փաս­տեր ու երևույթ­ներ ի հայտ բե­րեց. սպա­սու՞մ էիք նման բա­նի:
-Ան­կեղծ ա­սա՝ ա­յո՛: Ի՞նչ ո­ղոր­մե­լի տե­սա­րան է, երբ պե­տու­թյան ղե­կա­վա­րը ե­թեր է դուրս գա­լիս ու հայ­տա­րա­րում, որ մար­դիկ ձեռք բե­րեն զրա­հա­բաճ­կոն­ներ, «կաս­կա­ներ», զին­վո­րա­կան կո­շիկ­ներ ու գնան կռ­վի դաշտ: Քու­չի կռիվ չի, ա՛յ տղա: Եվ զրա­հա­բաճ­կոն ոչ ոք ի­րա­վունք չու­նի տա­նը պա­հե­լու: Հանձ­նա­րա­րիր դուրս բե­րել պա­հեստ­նե­րից ռազ­մա­կան հան­դեր­ձանքն ու անհ­րա­ժեշտ զի­նամ­թեր­քը: Մի խոս­քով, նող­կա­լի է…
-Եվ այ­դու­հան­դերձ, հա­զար­նե­րով են զրա­հա­բաճ­կոն­ներ, «կաս­կա­ներ», զին­վո­րա­կան կո­շիկ-հա­մազ­գեստ և այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ ու­ղար­կել սփյուռ­քից, ո­րոնց տե­ղը փնտ­րում ու ոչ մի կերպ չեն գտ­նում դրանք ու­ղար­կող­ներն ու դրանց հաս­ցեա­տե­րե­րը:
-Այս­քան խոս­վում է այդ թե­մա­յով, մե­կը կպա­տաս­խա­նի՞, թե որ­տեղ են մեր հայ­րե­նա­կից­նե­րի ու­ղար­կած տա­րա­տե­սակ օգ­նու­թյուն­նե­րը:
-Հա­մա­ցանցն էլ լց­ված է ծանր վի­րա­վո­րում ստա­ցած և ար­տա­սահ­մա­նում բուժ­ման կա­րիք ու­նե­ցող զին­վոր­նե­րի հա­րա­զատ­նե­րի ա­ղեր­սա­գին գրու­թյուն­նե­րով՝ ի­րենց վի­րա­վո­րի բուժ­ման ծախ­սը հո­գա­լու վե­րա­բե­րյալ: Ես ու­զում եմ հաս­կա­նալ, «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը հո­գե­դարձ լի­նե­լու հույ­սեր դեռ ներ­շն­չու՞մ է, թե՞ մեր ու­ղար­կած բո­լոր գու­մար­ներն ար­դեն թա­ղել է իր գե­րեզ­մա­նա­փո­սում: Եվ այս ֆո­նին ծաղ­կում-բար­գա­վա­ճում է պե­տա­կան «կար­կա­ռուն­նե­րի» պարգևավ­ճար­նե­րի ան­դաս­տա­նը:
-Այլ կերպ չի էլ կա­րող լի­նել, մինչև սրանք չհե­ռա­նան, և երկ­րում նոր իշ­խա­նու­թյուն չձևա­վոր­վի:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 53284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ