Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ավարտվեցին միասնական քննությունները

Ավարտվեցին միասնական քննությունները
11.07.2008 | 00:00

ԽԱՂԱՂ, ՀԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑՔՈՎ
Երեկ ավարտվեցին միասնական լրացուցիչ քննությունները։ Լրացուցիչ քննություն հանձնելու համար գնահատման և թեստավորման կենտրոնում հայտագրվել էր 644 շրջանավարտ-դիմորդ։ Նշենք, որ լրացուցիչ քննություն հանձնում էին նախորդ տարվա շրջանավարտները, բանակից զորացրվածները, սփյուռքի դիմորդները և այլն։
Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, անդրադառնալով քննությունների ընթացքին, նշեց, որ քննությունները լիովին բացահայտում են հանրակրթության ընդհանուր վիճակը։ «Եթե կարողանում ենք միջին միավորներ ապահովել, նշանակում է՝ հանրակրթության համակարգը կատարում է իր առջև դրված հիմնական խնդիրը։ Ընդհանուր առմամբ գոհ ենք արդյունքներից։ Բողոքարկումների թիվը փոքր է, թեստերի բովանդակության առումով խնդիրներ չեն եղել, միայն տեխնիկական հարցեր են առաջացել»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով միասնական քննությունների արդյունքների բողոքարկումներին՝ նշենք, որ ամենաշատը բողոքարկվել են անգլերենի արդյունքները (800 աշխատանք), որոնցից 62-ի գնահատականը փոփոխվել է։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից գրանցվել է 700 բողոքարկում. 58-ի արդյունքը փոփոխվել է։ «Մաթեմատիկա» առարկայից բողոքարկվել է 255 աշխատանք, որոնցից 67-ի գնահատականը փոփոխության է ենթարկվել։ Գնահատման և թեստավորման կենտրոնից մեզ փոխանցեցին, որ գնահատականների փոփոխությունները հիմնականում տեխնիկական պատճառներով են։
Քննությունների կազմակերպման վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ։
-Պարոն Մկրտչյան, միասնական և ավարտական քննություններն ավարտվեցին: Այս եզրագծին ինչպե՞ս կբնութագրեք դրանց ընթացքը։
-Ճիշտն ասած՝ պետք է սպասենք, որպեսզի ուրիշները գնահատեն մեր աշխատանքը։ Մենք համարում ենք, որ մեր պատկերացումներն իրականացան. խաղաղ, հանդարտ քննություններ անցկացվեցին։ Հնարավոր եղավ առանց մեծ թերությունների հաղթահարել բոլոր դժվարությունները։ Բայց դա դեռ մեր ներքին գնահատականն է։ Ավելի հանգիստ ու խաղաղ վիճակում թեստերի և արդյունքների լուրջ վերլուծություններ կարվեն ու կհրապարակվեն։ Մեզ համար խիստ կարևոր է նաև հասարակության կարծիքը։
-Կարո՞ղ ենք ասել, որ պատրաստ ենք մյուս տարի նոր քննակարգն ամբողջովին ներդնելուն։
-Կարծում եմ՝ և՛ փորձի տեսակետից արդեն բավականին շատ բան ենք կուտակել, և՛ որոշ նրբությունների հետ առնչվեցինք, որ պետք է հաշվի առնենք եկող տարի, խոսքը թեստերի կառուցվածքի, ինչպես նաև քննությունների կազմակերպման կատարելագործման մասին է։ Ըստ իս՝ եկող տարի. արդեն մենք լուրջ դժվարություններ չենք ունենա։
-Իսկ քննությունների որակը (թեստերի բովանդակությունը, շրջանավարտների գիտելիքները) Ձեզ բավարարո՞ւմ է։
-Ամեն դեպքում մենք մեզ համար առանձնացրինք որոշակի պահեր թեստերի կառուցվածքի կատարելագործման հարցում։ Այս տարվա թեստերը մի փոքր հնարավորություն էին տալիս երեխաներին հուշելու, ինչը դժվարացնում էր ընթացքում աշխատանքի որակյալ կազմակերպումը։ Բովանդակային առումով թերություններ չկան, բայց կառուցվածքի, թեստերի տարբերության, համարժեքության տեսակետից մյուս տարի մի փոքր պետք է ճշգրտենք մեր մոտեցումները։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3781

Մեկնաբանություններ