ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ամբողջ Երևանով Դիլիջան ենք տեղափոխվել

Ամբողջ Երևանով Դիլիջան ենք տեղափոխվել
03.07.2024 | 14:48

Հետաքրքիր հուլիս ա՝ կարծես սառնարանից նոր են հանել։ Բարակ շերտով քսես հացին, վրան էլ մի շերտ քաղցր օգոստոսի ջեմ քսես ու կծես։

Նստել եմ բալկոնում, չեմ ուզում ներս գնամ։ Ներսում ինչ-որ տեղ քաղաքային հեռախոսը զանգում ա, բայց վեջս չի։ Ոչինչ, իմ հեռախոսն ա, կհասկանա ինձ։

Ուրեմն՝ թեթև քամուց ծառերի գլուխներն օրորվում են, ու բառացիորեն զգում ես, թե ոնց ա ճյուղերի, տերևների խորը անկյուններում երեկվանից մնացած շոգը դուրս գալիս, ու ծառը շնչում ա, զովանում ա։ Իսկ քամին՝ տերևների հոտի հետ, գալիս, ինձ ա հասնում ու շոյում ա՝ արևելյան հեքիաթները քաղցրացնող էն չքնաղ փերիների նման։ Բա ես ներս գնացո՞ղն եմ։

Էսօր ամբողջ Երևանով Դիլիջան ենք տեղափոխվել։ Կամ էլ Դիլիջանն ա եկել Երևան։

Առողջարանային եղանակ ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 14080

Մեկնաբանություններ