ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մեր չկոտրվելը մեզ չներեցին

Մեր չկոտրվելը մեզ չներեցին
19.02.2023 | 10:20

Ձեզ խաբում են արդեն երկար տարիներ, իսկ 2018-ի ապրիլից՝ է՛լ ավելի ուժգին, խաբում են՝ ասելով, որ դուք անզոր եք, անողնաշար ու խեղճ, ձեր տեղը կամ Արևմուտքը պետք է որոշի, կամ՝ Հյուսիսը, անգամ՝ թուրքը։


Պատկերացնու՞մ եք, ինչ են արել ձեր գիտակցության, ձեր կյանքի ու ձեր հավաքական ողնաշարի հետ։ Մի պահ մտածեք, խորը մտածեք, ողջամիտ մտածեք:
Մի՞թե դուք այդպիսին եք, դուք, որ ընդամենը 30 տարի առաջ աշխարհը շրջեցիք ազգային զարթոնքով, Հայրենիք ազատագրեցիք որսորդական հրացանով, ձեր պատիվն ու թասիբը պահեցիք, ու մինչ այսօր էլ հիշում ու հպարտանում եք, թե բա՝ մութ ու ցուրտ տարիներին տեսա՞ք ոնց դիմացանք, չկոտրվեցինք։


Հա, չկոտրվեցինք, այ հենց այդ չկոտրվելը ձեզ, մեզ չներեցին ու սկսեցին թուրքահպատակների բանակ դաստիարակել, հենց մեր քթի տակ, ու հինգ տարի առաջ զավթեցին իշխանությունը։ Ու մինչև հիմա լծված են ձեր, մեր Հայրենիքը հիմնահատակ ավիրելու գործին։


Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտքը մոռացեք, սրանց ձեռքը բռնողը, սրանց դատ ու դատաստան անողը այն հավաքական Հայն է լինելու, ով վստահ է, որ ինքը ողնաշար, թասիբ ու ուժ ունի, իր հող ու ջրի տերը հենց ինքն է, ուրիշ ոչ ոք, իր ընտանիքի պատիվը պահողն ինքն է, իր նիստ ու կացը որոշողն ինքն է, ու ինքը որբ չէ, որ գլուխը դեմ տա խուզողին։
Հայը կա, Հայն ապրելու ու լավ է ապրելու իր հնամենի հողում։


Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 9764

Մեկնաբանություններ